Հաղթում ենք. Եվս մեկ քաղաք միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը
ԱշխարհԻտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը Շնորհակալություն, Պալերմո, արժեքների կողքին լինելու համար»: