Մենք պատասխանատվություն ենք ստանձնում ու կօգնենք լուծել Ղարաբաղի հարց
ՔաղաքականությունԻրանը նախաձեռնությամբ է հանդես եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, որտեղ առաջատարի դերակատարում ունեն տարածաշրջանի երկրները: Այս մասին հայտարարել է այցով Մոսկվայում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պատասխանատվություն ենք ստանձնում ու կօգնենք լուծել ճգնաժամը»,-ասել է իրանցի պաշտոնյան:
Իրանական կողմը մասնավորապես Ռուսաստանի մասով ասել է, որ այդ երկիրը հանդիսանում է տարածաշրջանի կարևորագույն երկրներից մեկը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ այն ցույց է տվել իր անարդյունավետությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում:
Առավել թարմ և օպերատիվ նորությունների համար այցելեք՝ Medialur.info