Թշնամու հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվեց Շուշին, կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ․ Արցախի ԱԻՊԾ (ֆոտո)
ՀասարակությունՉգրված օրենքներով պատերազմը շարունակվում է. Ադրբեջանը շարունակաբար ոտնահարում է միջազգային բոլոր կոնվենցիաները և խաղաղ բնակչության ու Արցախի բնակավայրերի վրա կիրառում է անթույլատրելի զինատեսակներ։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
«Թշնամու արձակած հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվեց Շուշին։
Կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լուսանկարները` Դավիթ Ղահրամանյանի

