Հայերեն

Հարձակում Ֆրանսիայի վրա. միացյալ Եվրոպայի վերջը

Աշխարհ

Ֆրանսիական Նիցցում տաճարի մոտ անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա, կան զոհեր եւ վիրավորներ: Զոհվածները տղամարդ եւ կին են: Ըստ տեղեկության նրանցից մեկը գլխատված է: Հարձակվողին ձերբակալել են, նա վիրավորվել է եւ հոսպիտալացված է: Նիցցի քաղաքապետը ասել է, որ տեղի ունեցածն ահաբեկություն է:

Տեղի ունեցածը թերեւս ավելին է, քան ահաբեկությունը՝ դա հարձակում է Ֆրանսիայի վրա, քանի որ ակնառու է ամբողջական շղթայի մի մաս լինելը: Հարձակման հրամանը տվել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին փողոցային բառապաշարով հայտարարությունների տեսքով: Իսկ դրանք հաջորդել էին «լուսավորյալ իսլամի» վերաբերյալ Մակրոնի հայտարարություններին, այն բանից հետո, երբ իսլամադավան երիտասարդը մի քանի օր առաջ հարձակվել ու գլխատել էր ֆրանսիական դպրոցներից մեկի ուսուցչին այն բանի համար, որ ուսուցիչը ցուցադրել էր կրոնական թեմայով ծաղրանկարներ ու խոսել խոսքի ազատության եւ ազատ արտահայտման արժեքների մասին:

Ակնառու է, որ ժամանակակից Ֆրանսիայում, Եվրոպայում ընդհանրապես բախվել են այդ արժեքներն ու բազմամշակութայնությունը, որի մի ստվար մաս կազմում է այլեւս իսլամադավանությունն իր ծայրահեղ դրսեւորումներով: Այդ բախումը գործնականում առաջացրել է եվրոպական անվտանգության եւ ինքնիշխանության ահռելի վտանգ: Անվտանգության այդ խորքային ճեղքվածքից օգտվում է Թուրքիայի նախագահ Էրդողանը, փորձելով իր կանոնները թելադրել Եվրոպային, տվյալ պարագայում Ֆրանսիային:

Ի՞նչ կարող են անել Ֆրանսիան ու միացյալ Եվրոպան այդ իրողության դեմ: Կա՞ դիմակայության եւ ճեղքվածքի լուծման ռեսուրս, եւ ո՞րն է այն: Աներկբա է, որ այլեւս չկա միացյալ Եվրոպա որպես այդպիսին, որովհետեւ միացյալը պետք է ենթադրի նաեւ ամբողջականություն անվտանգային համակարգի իմաստով: Մինչդեռ ճեղքվածքը ակնառու է եւ այն խորանում է:

Ֆրանսիայի նախագահի հասցեին Էրդողանի հայտարարություններն արժանացան Եվրոպայի մի շարք երկրների ղեկավարների եւ պաշտոնյաների դատապարտման, Մակրոնին հայտնեցին զորակցություն: Բայց այդ ամենը խոշոր հաշվով չունի քաղաքական որեւէ արժեք, քանի դեռ վերածված չէ կոնկրետ քաղաքական գործընթացի, որը թույլ կտա ստեղծել նոր իրավիճակ եւ փակել անվտանգային խորքային ճեղքը, որ առկա է եվրոպական արժեհամակարգային արդիականության եւ բազմամշակութայնության հարաբերության ճգնաժամի տեսքով:

Իսկ դրա համար պետք է իրապես միացյալ Եվրոպա, որը չկա: Հետեւաբար, առաջանում է եվրոպական ինքնակազմակերպված «կլաստերային» դիմադրության խնդիրը: Ակնառու է, որ թվացյալ եղած «միացյալությունը» խնդիրների լուծման հնարավորություն է Թուրքիայի, ոչ թե Եվրոպայի համար: Պետք է փնտրել նոր հնարավորություն, ինչը գտնելու համար պետք են նոր ձեւաչափային կամք եւ պատկերացումներ:

Առավել թարմ և օպերատիվ նորությունների համար այցելեք՝ Medialur.info
 
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը
Ամենադիտված