Հայերեն

Պուտինը կհրաժարվի՞ Լավրովի պլանից

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Պուտինը երկրորդ անգամ է «մանրամասն» անդրադարձել Ղարաբաղի խնդրին, կրկնելով էթնիկ հակամարտության թեզը, որը սկսել է 1915 -ի ողբերգությունից (ցեղասպանություն բառը չի օգտագործել) եւ Սումգայիթում ու Ղարաբաղում հայերի դեմ հանցագործություններից: Նրա խոսքով, քանի որ ԽՍՀՄ այն ժամանակվա ղեկավարությունը գործուն միջոցներ չի ձեռնարկել, հայերն իրենք են զենք վերցրել եւ պաշտպանել իրենց անվտանգությունը:

«Դա բերեց նրան, որ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի ևս 7 շրջան հայտնվեցին Հայաստանի վերահսկողության տակ։ Սա լա՞վ է, թե վատ։ Ադրբեջանն ասում է, որ այդ 7 շրջանները ոչ մի կապ չունեն էթնիկ հակամարտության հետ, ոչ էլ Հայաստանի։ Դրանք բնիկ ադրբեջանական տարածքներ են։ Եվ Ադրբեջանն ասում է՝ մենք իրավունք ունենք վերադարձնել այդ տարածքները և որոշել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հասկանում եք, ամեն մեկն իր ճշմարտությունն ունի։ Այստեղ չկան պարզ լուծումներ, որովհետև հանգույցը շատ բարդ է քարկապված», ասել է Պուտինը։

Այնուհետեւ նա խոսել է կարգավորման ռուսական կամ Լավրովի պլանից: «Մենք ի սկզբանե ելնում էինք այն բանից, որ պետք է խոսել Ադրբեջանին 5+2 շրջանների փոխանցման հնարավորության մասին՝ ապահովելով Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմ՝ Հայաստանի հետ կապով և այլն։ Որտե՞ղ է երկարաժամկետ կարգավորումը։ Շահերի հավասարակշռություն գտնելու մեջ, որը ձեռնտու կլինի երկու կողմին էլ՝ ինչպես ադրբեջանցի ժողովրդին, որին վերաբերում ենք մեծ հարգանքով, այնպես էլ հաշվի առնվեն հայ ժողովրդի և Հայաստան պետության շահերը, որ մարդիկ իրենց անվտանգ զգան, բայց, դրանով հանդերձ, նաև հնարավորություններ ստեղծվեն արդյունավետ տարածաշրջանային զարգացման համար՝ բոլոր ենթակառուցվածքների բացմամբ և ենթակառուցվածքային հնարավորությունների զարգացմամբ», ասել է նա։

Մոսկվան շարունակո՞ւմ է պնդել Լավրովի պլանը, որում, ի դեպ, խոսք չկա Ղարաբաղի կարգավիճակի մասին: Հայաստանը չի ընդունում այդ տարբերակը, Բաքուն ըստ էության պատերազմ է սկսել նվազագույնն այդ պլանն, իհարկե իր որոշակի խմբագրումներով իրագործելու համար: Ալիեւը դա չի էլ թաքցրել, արձագանքելով Լավրովի հայտարարությանը պատերազմի առաջին օրերին:

Պետք է նկատել, որ Պուտինն առաջին անգամ է այս կամ այն կերպ շոշափում հայկական շահերի հարցը, սակայն առանց որեւէ կարգավիճակի ու երաշխիքի մասին խոսելու, եւ երեւում է, որ պատկերացում անգամ չկա, թե ինչպես է այդ պարագայում ապահովվելու նրա նկարագրած «Նյու Վասյուկին»՝ տարածաշրջանային զարգացումը բոլոր ենթակառուցվածքների բացմամբ և ենթակառուցվածքային հնարավորությունների զարգացմամբ: Լավրովի պլանն այդ խնդիրը չի լուծում, մեղմ ասած, այն բանից հետո, երբ Ռուսաստանը Արեւմուտքին հակադրվելու իր քաղաքականությունը կառուցեց Թուրքիայի հետ համագործակցության վրա, Ադրբեջանը պահելու հարցում առաջարկելով այդ տխրահռչակ պլանը: Ավելին, դրա հրամցված վերջին տարբերակն արդեն ոչ մի բանով չի տարբերվում Բաքվի ծրագրերից ու Հայաստանին ներկայացվող վերջնագրից:

Ռուսաստանի 2015-ից սկիզբ առած այս քաղաքականությունը մոտենում է իր տրամաբանական վախճանին: Այդ քաղաքականության արդյունքում Բաքուն ու Անկարան հասել են մի վիճակի, երբ ռուսական պլանների կարիքը չեն զգում: Ըստ ամենայնի, այս հանգամանքն է Պուտինին ստիպել հիշել հայերի ողբերգությունները նույնիսկ Ռուսաստանի մեղավորության որոշակի հիշատակումով, եւ հայերի շահերը:

Շարունակություն...

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը
Ամենադիտված