Հայերեն

Ղարաբաղի դահիճը․ Խոսրով բեկ սուլթանով

Աշխարհ

Խոսրով բեկ սուլթանով (1879 Լաչին - 1947 Տրապիզոն)

Ազգությամբ քուրդ Խոսրով բեկ-Սուլթանովը համարվում է Ադրբեջանի հանրապետության հիմնադիրներից մեկը: Ծնվել է Լաչինից ոչ հեռու գտնվող քրդաբնակ Քյուրդհաջի գյուղում: Երեք եղբայրներն էլ (Խոսրով, Սուլթան, Իսկանդեր) հայտնի էին իրենց հակահայ հայացքներով:
Գանձակում (Կիրովաբադ) գիմնազիան ավարտելուց հետո՝ Սուլթանովը կրթությունը շարունակում է Օդեսայի բժշկական ինստիտուտում:
1917 թ. նոյեմբերի 27-ին Կովկասյան բանակի հակահետախուզական բաժանմունքի կազմած զեկուցագրում հիշատակվում է որպես թուրքական հետախուզության լրտես:
Այսրկովկասից ռուսական բանակի հեռանալուց հետո՝ ակտիվ մասնակցություն է ունեցել մուսուլմանական ազգային խորհրդի աշխատանքներին: 1918 թվի մայիսի 27-ին Թիֆլիսում, 26 քաղաքական գործիչների թվում, ստորագրել է արեւելակովկասյան մուսուլմանական հանրապետության (Ադրբեջան) անկախության հռչակագիրը:
1918-ի մայիսի 27-ից մինչեւ հունիսի 11-ը փաստացի հանդիսացել է Ադրբեջանի անդրանիկ կառավարության ռազմական նախարարը: 1919 թ. հունվարի 16-ին ադրբեջանական կառավարությունը Խոսրով բեկ-Սուլթանովին նշանակել է Ղարաբաղի և Զանգեզուրի, այսպես կոչված, ժամանակավոր գեներալ-նահանգապետ: Այդ պաշտոնը վարել է մինչև 1920 թ. մայիսը:
Հայտնի է «Ղարաբաղի դահիճ» մականունով: 1920 թ. մարտի 22-ի լույս 23-ի գիշերը կազմակերպել է Շուշիի հայության ջարդը, որի հետևանքով հայաշեն ծաղկուն քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել ու հայազրկվել է:
Բաքվում խորհրդային իշխանության հաստատվելուց հետո (1920 ապրիլի 28), հայտնի մուսավաթականն իրեն հռչակել է «Ղարաբաղի հեղկոմի նախագահ» և հայտարարել, որ այսուհետ պաշտպանում է խորհրդային Ադրբեջանի շահերը:
Նույն թվի մայիսին Ղարաբաղ ներխուժած կարմիր-բանակայինների կողմից Սուլթանովը ձերբակալվել է, սակայն Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի միջնորդությամբ շուտով բանտից ազատվել և հեռացել է արտասահման:
Ապրել է Թուրքիայում (1923), Պարսկաստանում (1926), ապա անցել է Ֆրանսիա, այնուհետեւ՝ Գերմանիա: 1936-ին կրկին վերադարձել է Թուրքիա եւ հաստատվել Տրապիզոնում:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին թուրքական կառավարությանը բազմիցս հորդորել է ներխուժել Կովկաս: Անմիջական կապեր է պահպանել թուրք ազգայնականների ու ֆաշիստների հետ: Մահացել է Տրապիզոնում՝ 1947-ին:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված