Նիդերլանդները ճանապարհորդողներին նախզգուշացրել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ահաբեկչության վտանգի մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիդերլանդների ճամփորդական նախազգուշացման մեջ, մասնավորապես, նշվում է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ռմբակոծությունների, մարտերի մասին: Շեշտվում է, որ Բաքվում հնարավոր ահաբեկչության վտանգ կա: «Լավ մտածեք, թե արդյոք այս պահին Ադրբեջանում ձեր մնալն իսկապես անհրաժե՞շտ է»,- ասված է հայտարարությունում: Նաև հորդորում են Ադրբեջանում մնալուց հետո Նիդերլանդներ վերադառնալուն պես 10 օր տնային կարանտին անցնել: Նախազգուշացմամբ Նիդերլանդները հորդորում է նաև չայցելել Ադրբեջանի Բարդա, Թարթառ, Եվլախ, Մինգեչաուր, Գերանբոյ, Գյանջա, Գոյգոլ, Աղստաֆա և մի շարք այլ շրջաններ, բնակավայրեր:
Առավել թարմ և օպերատիվ նորությունների համար այցելեք՝ Medialur.info