Արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է խաղաղապահներ բերել Ղարաբաղ. պարզաբանում է Պուտինի խոսնակը
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավորների հետ շփումներում քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Խաղաղապահների վերաբերյալ Պեսկովն ասել է, որ նրանք հակամարտության գոտում կարող են հայտնվել միայն երկու կողմերի համաձայնությամբ:
Հարցին՝ պատրաստ է արդյո՞ք Ռուսաստանը խաղաղապահներ մտցնել Ղարաբաղ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն լինեն, Պուտին խոսնակն ասել է. «Ես այստեղ որևէ էվենտուալ եզրակացություն չէի անի: Ռուսաստանի նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներում քննարկում է հակամարտության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Պուտինը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման հնարավորության հարցը: