Բաքվում ինձ անասունի պես էին վերաբերվում. գերությունից վերադարձած կին (տեսանյութ)
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ին ԿԽՄԿ-ի ջանքերով ադրբեջանական կողմից ՀՀ վերադարձված քաղաքացիական անձին որպես տուժող ճանաչելու մասին, նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ։ Ստորև` տեսանյությում, ներկայացվում է նշված անձի հարցաքննությունից մեկ հատված։