Եվրամիությունը 400 հազար եվրո է տրամադրում Լեռնային Ղարաբաղի բնաչությանը. ՏԱՍՍ
ՏնտեսությունԵվրամիությունը 400 հազար եվրո է հատկացնում հակամարտության արդյունքում տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հակաճգնաժամային հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչին:
«Մենք լրացուցիչ 400 հազար եվրո ենք տրամադրում Լեռնային Ղարաբաղում ու շրջակայքում հակամարտությունից տուժած բնակչության ամենաանհետաձգելի կարիքները հոգալու համար»,-ասել է նա:
Եվրոպացի պաշտոնյան նաև կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, որոնք արդեն մարդկային կյանքեր են խլել:
Առավել թարմ և օպերատիվ նորությունների համար այցելեք՝ Medialur.info