Ալիևը հայտարարություն է արել Ղարաբաղյան հակամարտության գոտում այլ երկրների ներգրավվածության մասին
ՔաղաքականությունԱդրբեջանը չի ցանկանում երրորդ երկրի ներգրավում ղարաբաղյան հակամարտության մեջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք չենք ցանկանում, որպեսզի որևէ երրորդ երկիր ներգրավվի ղարաբաղյան հակամարտության մեջ: Մենք որևէ երկիր ներգրավելու հնարավորություն չենք տեսնում: Քանի որ մեզ շրջապատող երկրները մեր գործընկերներն ու ընկերներն են:
Մենք գիտենք, որ հայկական կողմը փորձում է նրանց ներգրավել այս մարտերում, սակայն համոզված եմ, որ դա տեղի չի ունենա», - ասել է Ալիևը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ավելին՝ այստեղ: