Ինչ օգնություն Ռուսաստանը կտրամադրի Հայաստանին. Զախարովան մեկնաբանել է
ՔաղաքականությունՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՌԴ նախագահին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը: Այս մասն հայտնում է Վեստին:
Ինչպես Զախարովան հայտարարել է «Россия 24»-ի հետ զրույցում, ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Մոսկվան կկատարի դաշնակից Երևանի առջև ունեցած պարտավորությունները, եթե ռազմական սպառնալիք լինի բուն Հայաստանի տարածքի նկատմամբ, ինչի մասին ասված է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական պատասխանում:
Ինչ վերաբերում է օգնության կոնկրետ ֆորմատներին, Զախարովան ասել է, որ դա քննարկվելու է լրացուցիչ:
Առավել թարմ և օպերատիվ նորությունների համար այցելեք՝ Medialur.info