Ով և ինչու է ընկել Արմեն Աշոտյանի ետևից. Վերահսկիչ պալատի բացահայտումների հետքերով
ՀասարակությունՀոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը խիստ հանձնարարականներ տվեց, որոնցից ամենաբուռն քննարկման առիթ դարձավ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների բացառման հրահանգը: Հետագա զարգացումները, սակայն, ավելի քան ուշագրավ եղան: Կասկածից վեր է, որ վարչապետի հանձնարարականները պատահական չէին: Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է` ՀՀ վերահսկիչ պալատը մեկը մյուսի հետեւից հրապարակում է ԿԳՆ ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երում կամ ՊՈԿԱ-ներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված աղաղակող խախտումների մասին զեկույցները: Ավելին՝ դրանք հիմք ընդունելով` ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել: Ինչպես հայտնի է` ՀՀ վերահսկիչ պալատը այս տարվա փետրվարի 8-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է կրթության եւ գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ եւ «Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի գործունեությունն ու բացահայտել բազմաթիվ խախտումներ: Վերահսկիչ պալատը եզրակացրել էր, որ ընկերությանը տրամադրված 140 մլն դրամաշնորհը սխալ է ծախսվել:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում