Հայերեն


«Տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք»․ անմահացած Վահե Եղիկյանի վերջին խոսքը

Հասարակություն

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հավերժացած հերոսների շարքին դասվեց նաև 19-ամյա Վաhե Եղիկյանը՝  իր կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը և կիսատ թողնելով նպատակներն ու երազանքները։ Հաղթանակի օրն էր ծնվել, հանուն հաղթանակի էլ անմահացավ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Վաhե Եղիկյանի մայրը՝ Կարինե Մուրադյանը, սրտի կսկիծով նշում է՝ որդուն մի քանի ամիս էր մնացել, որ զորացրվեր, բայց այլևս կմնա նրան սպասելով․ «Ասում էի՝ Վահիկս, բան չմնաց, 9 ամսից պրծնում ես, ասում էր՝ ում համար 9 ամիս, ում համար մի հղիություն»:

Վահեի զոհվելու հստակ օրը հարազատներն այդպես էլ չեն կարողանում իմանալ, դաժան լուրին չեն կարողացել հավատալ, երկարուձիգ օրեր փնտրել են, մինչև գտնել են նրա մարմինը։ «Իր ընկերներից մեկը՝ Շալիկոն, որը փորձել է փրկել Վահեիս, պատմում է, որ սեպտեմբերի 30-ին ծնկից վիրավորվել է, բայց վիրակապվելուց հետո վերադարձել է դիրքեր, շարունակել է մասնակցել կռվին: Կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ, տղաներին չի ուզել մենակ թողնի: Երբ թշնամին փորձել է գրավել դիրքը, հետ են նահանջել, այդ պահին արկը ընկել է մոտը՝ տարբեր վնասվածքներ հասցնելով: Շալիկոն փորձել է ուսին գցել, տանել, բայց հասկանալով, որ չի կարողանում, պառկեցրել է գետնին։ Վրան են բերել, որ Վահեիս դնեն վրան, մի քանիսով բռնեն, տանեն բուժկետ, բայց Վահիկս վերջին խոսքերն է ասել՝ «տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք»: Իհարկե, ընկերները չեն թողել, բայց մինչև կփորձեին հասցնել բուժկետ, Վահես արնաքամ է եղել  ու փակել աչքերը։ 25 օր բոլորս իրեն էինք փնտրում, գտնելը շատ դաժան էր... ինքը հատուկ արեց, որ ես սովորեմ էդ մտքին»,- պատմում է հերոսի մայրը։ 

Մոր սփոփանքը որդու ժամացույցն է․ զգում էր՝ այն կա ու ամեն գնով կարողացավ գտնել։ Մայրը պատմում է՝ երբ որդին արձակուրդ էր եկել, ժամացույց էր նվիրել նրան: Ընկերներն ասում են՝ համազգեստը, վարտիքը, ամեն ինչ նվիրում էր զինակից ընկերներին, բացի ժամացույցից․ «Ասացին մինչև մահվան վերջին պահը ժամացույցը ձեռքին է եղել: Փորձեցի գտնել, նախորդ օրը արյունոտ ժամացույցը հասավ ինձ: Ո՜նց էի զգում, որ էդ ժամացույցը կա: Տեսիլք էի տեսել, սկզբից էլ գիտեի, որ ինքը չկա, բայց փորձում էի ինձ համոզել, որ ինքը կա ու փնտրում էի իրեն: Իրականում ինքը կա, իմ մեջ է, ես չեմ զգում իր պակասը: Հուղարկավորությանը ես այնքան հպարտ էի, չէի լացում, վեհություն էի զգում, որովհետև զգում էի՝ ինքն էլ է ուրախ ու ժպտում է: Չեմ կարող նկարագրել, թե ինչ գերբնական ուժ էր իջել վրաս: Մեծ շրջապատ ուներ, այնքան մարդ եկավ իրեն հրաժեշտ տալու, որ ապշել էինք, թե ինչքան մարդ գիտեր իրեն։ Փառքով ճանապարհեցինք Վահիկիս․․․»։

 

Մայրը որդու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 27-ին, հայրն էլ դեպքից մեկ օր առաջ էր խոսել․ «Զանգեցի, սապոգների ձայնն էր լսվում ու շնչակտուր քայլելը, վերցրեց արագ ասաց՝ «մամ, սաղ լավ ա, կզանգեմ»: Ամսի 29-ին էլ հայրիկի հետ է խոսել: Ամուսինս հարցրել է՝ ինչ է էդտեղ կատարվում, ասել է՝ «ամենաուժեղ կռիվ կինոները ոնց են, էդ ա»: Շատ բան չէր պատմում, հատկապես ինձ փորձում էր չզանգել, երևի խնայում էր, որովհետև իր ձայնից միանգամից մատնվում էր, որ ինչ-որ բան այն չէ»,- ասում է Վահեի մայրը:

Մոր բնորոշմամբ՝ որդին շատ ընկերասեր, հայրենասեր, կարգուկանոն սիրող էր։ Այնքան պարտաճանաչ էր, որ ընկերներն անունը նեմեց էին դրել։ «Ծառայության ընթացքում, երբ արդեն բարձրանում էր դիրքեր, մի օր զանգեց, ներկի գումար ուզեց դիրքը ներկելու համար, ծաղիկներ էր տնկել, հետո էլ սիրուն բաժակներ ու մոխրաման ուզեց, ասեց՝ «մամ ջան, էս էլ իմ տունն ա, պիտի սիրուն սարքեմ, հրամանատարները գալիս են, սիրուն հյուրասիրեմ»: Մի օր ասեց՝ «գիտես շուն ունեմ» ու կատվի նկարը ուղարկեց, ասեցի, բայց սա շուն չի բալես, ասաց՝ «մամ շան պես շուստրի ա, անունը շուն եմ դրել, գիտես ոնց ա հսկում»»,- ժպիտով հիշում է մայրը։ 

Վահեն Երևանից էր, սովորում էր Սլավոնական համալսարանի կիրառական բաժնում, դեռ այնքա՜ն նպատակներ ուներ, որ անկատար մնացին․․․

Սոնա Հարությունյան

 
Չկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԿարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըԱյս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ես ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Պաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԽաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքներըՏեր ենք կանգնելու մեր իրավունքներին․ Արսեն ԳրիգորյանՓաշինյանն անեծքով է խոսում. չարության կասա հիշեցնող գլխի արգասիք է. Կամենդատյան Այն մասին, թե ինչ է պատրաստ մեր բոլորի հաշվին զոհաբերել գործող վարչախումբը՝ սեփական իշխանությունը մի կերպ երկարաձգելու համար. Ավետիք ՉալաբյանMPEI–ի գիտնականները մշակել են նոր սերնդի արևային մարտկոցների արտադրությունը պարզեցնելու միջոց Պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրելու է Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան Մեր հասարակությունը պետք է որոշի կամ Փաշինյանն է, կամ Կարապետյանն է․ երկու մեծ այլընտրանք կա այսօր․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Ձայների մասնատումը՝ իշխանության օգտին․ ընդդիմությանը կոչ է արվում միավորվել ընտրություններից առաջ Սփյուռքը կանգնում է եկեղեցու կողքին․ Դոնի Ռոստովում հարյուրավոր հայեր աջակցություն են հայտնում կաթողիկոսին Զինվորը կստանա աշխատավարձ․ հարկերը փոքր բիզնեսի համար կդարձնենք 0 տոկոս․ Նարեկ Կարապետյանը՝ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին (տեսանյութ) Հայաստանի խաղաղությունը հաստատվելու է ուժեղ դիվանագիտությամբ՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան Իրանը հերոսաբար պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր անկախ և ինքնիշխան պետություններին՝ Դոնալդ Թրամփի արևմտյան միաբևեռ գերիշխանությունից. Խաչիկ ԱսրյանԻրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ» Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ» «Ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում. հիմնական ընդդիմադիր ուժերը շատ գրագետ գիծ են վարում». «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ» «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ» Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ» Իրանում քննարկում են միջnւկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը Երևանում կասեցվել է «Սդ Հոլդինգ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄԱմերիկա-իսրայելական nւժերը hարվածել են Իրանի հյուսիսում գտնվող մանկատանը Ռուբեն Ռուբինյան, գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի. Ալիկ ԱլեքսանյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին. Նարեկ ԿարապետյանԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՄենք բազում զnհերի և զnհողությունների գնով հասել ենք ոչ թե պшտերազմի հետաձգման, այլ խաղաղության. Փաշինյան
Ամենադիտված