Հայերեն


Արցախում վիրավորված Ռուբեն Առաքելյանի բուժման համար հավաքված գումարը խաբեությամբ փորձել են վերցնել (ֆոտոշարք)

Հասարակություն

«Առավոտ»-ը գրում է․

Ապրիլյան պատերազմում ողնաշարի ծանր վիրավորում ստացավ ժամկետային զինծառայող Ռուբեն Առաքելյանը: Նրա անունով դրամահավաք կազմակերպվեց եւ թոշակառուներն անգամ իրենց լումաներով կոպեկ-կոպեկ հավաքեցին Գերմանիայում Ռուբենի բուժման համար անհրաժեշտ գումարը: Սակայն «Առավոտին» են դիմել Ռուբեն Առաքելյանի հարազատները՝ պատմելով, թե ինչպես են իրենք խաբեության զոհ դարձել, զինվորի արյան համար լումայով հավաքված փողի մի մասը, նրանց պատմելով Գերմանիայում գրպանել են: Գերմանիայի հայ բժիշկների միության վարչության անդամ Վարդան Խաչատրյանը կապվել է Ռուբեն Առաքելյանի հարազատների հետ եւ «Յոր Գլոբալ Մեդ» ձեռնարկության ծառայություններն առաջարկել՝ զինծառայողի՝ Բոնի համալսարանին կից պոլիկլինիկայում բուժումը շարունակելու համար:

Ռուբեն Առաքելյանի հարազատներից մեկը՝ Հովհաննես Թումանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ կլինիկային փոխանցել են 77 հազար 490 եվրո. «Հավաքել էինք նաեւ 11 հազար եվրո, որը փոխանցել ենք Վարդան Խաչատրյանին: Այդ գումարով նա խոստացել էր, որ 3 ամսվա համար պետք է Ռուբենի մորը՝ Անահիտին հյուրանոցում տեղավորի, սննդի հարցերը լուծի, ապահովի թարգմանություն: Ինքը ասում էր՝ 24 ժամ Անահիտը մենակ չի լինելու, թարգմանվելու է: Մենք պայմանավորվել էինք, որ ինքը ինչ անի՝ պետք է կտրոնով անի: Մեզ ներկայացել էր՝ որպես Գերմանիայի «Գլոբալ Մեդ» կազմակերպության տնօրեն Վարդան Խաչատրյան, պարզվեց՝ ինքը տնօրենը չի, խաբեբայություն էր: Ինքը ասում էր՝ 24 ժամ Անահիտը մենակ չի լինելու, թարգմանվելու է: Մենք Viber-ով խոսել ենք, եղել է իմ կինը, քեռին, ես, շատ-շատ բարձր բաներ էր խոտանում, բայց ոչ մի բան չի արել: Խաբեբայությունով այդ 11 հազար եվրոն տարել է, որը հավաքվել էր հայ ազգի օգնությամբ՝ տատիկների թոշակով, կոպեկ-կոպեկ հավաքված գումար է: Գնացել՝ տեսել ենք՝ ոչ մի թարգմանիչ չկա այնտեղ, ոչ մի հյուրանոց չի տարել: Ռուբենի մայրը հիմա կլինիկայում է ապրում, սնվում է կլինիկայի ուտելիքներով: Ինքն ասել էր՝ ամեն օր հյուրանոցից Անահիտին պիտի բերեր կլինիկա՝ երեխայի մոտ, հետ տաներ հիվանդանոց, բայց հյուրանոց ընդհանրապես չի եղել: Կլինիկայից ասեցին՝ մեր կողմից հիվանդի մորն էլ ենք հաց տալիս, Վարդան Խաչատրյանը ոչինչ չի արել»: Թե ինչպես է Վարդան Խաչատրյանը, զինվորի հարազատների պատմելով, կլինիկայից անվճար վերցրած սայլակը փորձել վաճառել Ռուբենի մոր վրա, ինչպես է անընդհատ գումարներ ուզել ու ինչպես է տեւական ժամանակ Ռուբեն Առաքելյանը զրկված եղել բժշկական անհրաժեշտ պրոցեդուրաներից՝ այս ամենի մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված