Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
ՔաղաքականությունՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նրանք քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Риа Новости-ի փոխանցմամբ հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանգամանալից քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ: