Մի արեք տենց բաներ։ Եվրոներդ մի օր կվերջանան, իսկ քանդած ընտանիքների անեծքը ձեր վզին կմնա
BlogԲլոգեր Տիգրան Քոչարյանն իր էջում գրում է․

Ուղղակի զզվելի է արդեն հետևել, թե հերթական դրամաշնորհը ստանալուց հետո ինչպես են գործի լծվում «քանդեմ ընտանիքի ինստիտուտը հանուն եվրոյի» վկաները։
Մի քանի դեպք հիմք ընդունելով, այս կամ այն ԶԼՄ-ներին թուլափայ գցելով՝ սկսում են հասարակությանը համոզել, որ հայ ընտանիքներում օր ու գիշեր կանանց ու երեխաներին ծեծում-ջարդում են։
Կհարցնեք՝ իմա՞ստը ։
Օրենք պետք ա անցկացնեն։ Երկու բառով՝ երեխաներին ծնողներից տարբեր առիթներով պոկելու օրենք։ Իսկ երեխաների ապագա ճակատագիրը, քանդված ընտանիքի վիճակը օրնեքի ընդունման ջատագովներին տանձին չի։ Կարևորը ՀՀ-ին խոստացված մեեծ եվրոպական դրամաշնորհն ա, ու էդ դրամաշնորհից պռճոկած եվրոները։
Մի արեք տենց բաներ։ Եվրոներդ մի օր կվերջանան, իսկ քանդած ընտանիքների ու ծնողներից պոկած երեխաների անեծքը ձեր վզին կմնա։ Եթե իհարկե այդքան ձգեք։