Հայերեն


Վարչապետի կոշտ ուղերձն Իսրայելին. ցեղասպանության հեռակառավարողը

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում բավականին կոշտ գնահատականներ է հնչեցրել Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմին Իսրայելի մասնակցության առնչությամբ: Հայաստանի վարչապետը կոշտ ձեւով մերժել է նաեւ մարդասիրական օգնությունը, որի պատրաստակամությունը հայտնել է Իսրայել պետությունը: Փաշինյանը հայտարարել է, որ այդ օգնությունն էլ՝ ինչպես սպառազինություն են ուղարկում, թող ուղարկեն ահաբեկիչներին, որպես այդ քաղաքականության տրամաբանական շարունակություն: Հայաստանի վարչապետը նշել է, որ այդ քաղաքականությունն իհարկե Իսրայելի համար էլ կունենա բումերանգի էֆեկտ, երբ թուրք-ահաբեկչական դաշինքը կշրջվի դեպի Իսրայել պետություն:

Իսրայելն իհարկե լուծում է հենց այդ հարցը, «զբաղեցնելով» Էրդողանին այլ, ավելի հեռու պատերազմներով եւ սնուցելով նրա այդ պատերազմները, մասնավորապես տվյալ պարագայում Արցախի դեմ: Թյուր է թերեւս կարծիքը, թե Իսրայելին Ադրբեջանն այդ իմաստով հետաքրքրում է լոկ իբրեւ Իրանի դեմ հետախուզական պլացդարմ: Անշուշտ, դա էական նշանակության գործոն է, բայց Իսրայելի համար ոչ պակաս էական նշանակություն ունի այն, որ մերձավորարեւելյան ռեգիոնում նշանակալի գործոններն ու խաղացողները հնարավորինս երկար, հնարավորինս թեժ եւ բարդ գործընթացներում հայտնվեն իրենից հեռու:

Այստեղ իհարկե հարցը լոկ այդ խաղացողները չեն, որոնց Թել Ավիվը փորձում է գամել Կովկասում ստեղծվող ահաբեկչական ճահճին: Այստեղ էական նշանակություն ունի նաեւ Հայաստանը, որը դանդաղ, բայց սկսել էր վերադառնալ իր անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող մերձավորարեւելյան գոտի, որով հայկական գործոնը դարձնում է առավել ծանրակշիռ: Մի բան, որն Իսրայել պետության համար առաջացնում է անկասկած մեծ անհարմարություն՝ քաղաքականից մինչեւ հոգաբանական:

Հայկական քաղաքակրթական գործոնի հանդեպ ունեցած այդ քաղաքական-բարոյահոգեբանական մեղմ ասած «անհարմարությունն» է խթանը, որ Հոլոքոսթի ողբերգությունն ապրած ժողովրդի կառավարությանը դարձրել է հայ ժողովրդի ցեղասպանության նոր փորձի սնուցող եւ հեռակառավարող:

Այդ իմաստով, Իսրայելից մարդասիրական օգնության մերժումը Երեւանի գերճշգրիտ քայլն էր, ի պատասխան Ադրբեջանին արցախյան բնակավայրերը խոցելու եւ խաղաղ բնակիչներին թիրախավորելու գերճշգրիտ սպառազինության մատակարարման ներքո ծաղկող Իսրայել պետության կառավարության ցինիզմի: Երեւանը թույլ չի տվել Իսրայելին լեգիտիմացնել հայ ժողովրդի դեմ սեփական հանցանքը: Նույնն այդ կառավարությանը չպետք է թույլ տա Իսրայելի ժողովուրդը:

IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն ՄարուքյանԴավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԱնուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար Ղումաշյան«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համար Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածին«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր«Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըՌազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՎերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեՀամախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Արևային էներգիան թույլ է տալիս դիմագրավել իրանական պատերազմի հետևանքներին Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ ՍավգուլյանՀայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Ինչպե՞ս հասնել Արցախի վերահայացմանը և թույլ չտալ Հայաստանի հետագա թուլացումըԻնչպիսին կլինի Հայաստանը, երբ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վարչապետ. Ուժեղ ՀայաստանԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին76 օրից ունենալու ենք Ուժեղ Հայաստան` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ. Ալիկ ԱլեքսանյանԶՊՄԿ-ն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դարձած դրամահավաք-արշավինԱդրբեջանական նոր դիրքը սպառնում է մեր մոտակա գյուղերին, ճանապարհին և դիրքերին․ Ավետիք ՔերոբյանԵրբ քաղաքական գործիչը սկսում է չափից շատ ներողություն խնդրել, նա ոչ թե մեղքերն է քավում, այլ ժամանակ է շահում հաջորդ սխալի համար. Հրայր ԿամենդատյանԱրմինեի նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի ու ազգային կառույց սարսափ դարձել այս վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ Կարապետյան Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Անհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ ԶաքարյանՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՆարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Շրջափակված ու հյուծված Արցախի համար վերջին ու հուսահատ մարտ տված տղաներն են, որոնց մեծ մասի գերեզմաններն անգամ անտեր մնացին ու այսօր պղծվում են. Դավիթ ՍարգսյանԱյսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք ՉալաբյանՀայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ. չլինի ու վերջ․ Նարեկ ԿարապետյանԻրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսները
Ամենադիտված