Փոխհրաձգության արդյունքում մեկ զոհ ու ինը վիրավոր կա
ԱմենաընթերցվածՆոր Օռլեանի Ֆրանսիական թաղամասում փոխհրաձգության հետեւանքով մեկ մարդ է զոհվել, 9 մարդ վիրավոր է: Այս մասի հաղորդում է BBC-ն: Տեղական ոստիկանության ղեկավար Մայքլ Հարիսոնի խոսքով՝ հարձակման են ենթարկվել 8 կին եւ 2 տղամարդ: Երկու անձ ձերբակալվել է ապօրինի զենք կրելու մեղադրանքով:
Սա վերջին երկու տարիների ընթացքում երկրորդ նման միջադեպն է Նոր Օռլեանի այս շրջանում: 2014 թվականի հունիսին այստեղ եւս մեկ միջադեպ է գրանցվել. կրկին հրաձգության զոհ է դարձել 1 մարդ, 9-ը՝ վիրավորվել: