Իլհամ Ալիևը հայտնել է պատերազմը դադարեցնելու պայմանը
ԱշխարհԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին ընկել է երազանքների գիրկը՝ հայտարարելով, որ պատրաստ են դադարեցնել պատերազմը, եթե Հայաստանը զորքերը դուրս բերի Արցախից:
Ներկայացնում ենք ՊԲ այսօրվա հայտարարությունը առաջնագծում տիրող իրավիճակի մասին.
Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:
Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները: