Հունաստանի զինուժի գլխավոր շտաբի պետի խոսքերը ուղղված Թուրքիային
ԱշխարհԹուրքիան մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխան իրավունքներին և վտանգում է խաղաղությունն ու կայունությունն տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (GEETHA) Կոնստանտինոս Ֆլորոսը: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber կայքից։
Հույն զինվորականը, մեղադրելով Թուրքիային տարածաշրջանային կայունությունը վտանգելու մեջ, քննադատել է Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ ապօրինի համաձայնագիրը։
«Այս համաձայնագիրը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, խախտում մեր ինքնիշխան իրավունքները և վտանգում խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- ասել է նա:
Նրա խոսքով` Անկարայի վերջին սադրիչ գործողությունները «լուրջ սրացում և ուղիղ սպառնալիք են խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում»:
«Հետազոտական նավն ուղեկցվում է Թուրքիայի ռազմածովային ուժերի ռազմանավերի կողմից, ինչը ցույց է տալիս Անկարայի ցանկությունը ռազմականացնել խնդիրը` չնայած ռազմական հակամարտությունները լուծելու և ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ ՆԱՏՕ-ի կողմից գործադրված բոլոր ջանքերին»,- նշել է Կոնստանտինոս Ֆլորոսը: