Քրեական հեղինակություն է ձերբակալվել Մոսկվայում
ԱշխարհՄոսկվայում ձերբակալվել է Վրաստանի 37-ամյա քաղաքացի, «Նոդար թբիլիսցի» մականունով հայտնի քրեական հեղինակություն Նոդար Ալոյանն, ում նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել Բելգիայում եւ Ֆրանսիայում հանցագործություններ կատարելու կասկածանքով:
Ըստ «Վեչերնյայա Մոսկվա»-ի հաղորդման, Նոդար Ալոյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել հանցագործությունների համար, որոնք որակվել են որպես մաֆիոզ տիպի տրանսազգային հանցավոր խմբավորման ստեղծում: Նոդար Ալոյանը մեղադրվում է նաև գողության, դրամաշորթության եւ փողերի լվացման մեջ: