Եղել են ածխացած դիակներ. Ադրբեջանի հանձնած 29 դիերից դեռ միայն 4-ին են հարազատները ճանաչել
ՀասարակությունԵղել են ածխացած դիակներ, եղել են դիակներ, որոնց մասերը պայթյունի հետևանքով բացակայում էին, բայց այս պահին բոլորի մասով եզրակացություններ չենք ստացել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ խոսելով օրեր առաջ ադրբեջանցիների հանձնած 29 զինծառայողների դիերի մասին:
Վարդանյանի խոսքերով, այս պահին տվյալներ չունեն խոշտանգումների կամ դիտավորյալ անդահամատության մասին, չնայած դեռ չեն ստացել փորձագետի եզրակացությունը:
Նա հավելել է, որ 29-ից 4-ին հարազատները ճանաչել են ու տարել: