Ֆրանսիայում զինվորականները պաշտպանում են հայկական հաստատությունները
ԱշխարհՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ ֆրանսիացի զինվորականները պաշտպանում են հայկական եկեղեցիները և ուսումնական հաստատությունները:
«Տխուր նկարներ: Բայց այն պաշտպանության ուժեղ խորհրդանիշ է, որն ազգն առաջարկում է իր բոլոր քաղաքացիներին: Հայկական ծագմամբ ֆրանսիացիների դեմ սպառնալիքը սպառնալիք է ամբողջ Ֆրանսիայի համար», – գրել է Լաքոթը: