Հայերեն

Լավրով-Ալիեւ «հուզական» վեճ. հակահայ պլանն անիրագործելի է

Աշխարհ

Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին շարադրել էր Ղարաբաղը առանց կարգավիճակի Բաքվին հանձնելու իր տխրահռչակ պլանը եւ նշել, որ ըստ առկա տվյալների՝ հակամարտության գոտի է տեղափոխվել 2000 ահաբեկիչ:

Հինգշաբթի ավանդական բրիֆինգում Լավրովի խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել էր ահաբեկիչների խնդրին. «Ըստ ստացվող տեղեկությունների՝ ներկայում Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխվում են ահաբեկչական կազմակերպությունների անդամներ, որոնց ձեռքերը մինչև արմունկներ արյան մեջ են», ասել է Զախարովան։ Նա նշել է, որ խոսքը ջիհադականների մասին է և ավելացրել, որ այս ամենը չի կարող չառաջացնել Մոսկվայի լուրջ մտահոգությունը, քանի որ իրավիճակի զարգացումը հղի է Անդրկովկասում նոր ահաբեկչական անկլավի առաջացմամբ։ Այս մասին Ռուսաստանը բացահայտ հայտարարել է այն բանից հետո, երբ իր ձեռքում են հայտնվել համապատասխան տվյալներ», ասել է Զախարովան։

Այս կապակցությամբ ապշերոնյան վարչակազմի ղեկավար Ալիեւը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում բավական կոշտ ու մեղադրական տոնով հակադարձել էր. «Ցավում եմ, որ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոքություն պահպանեն եւ գործեն ԵԱՀԿ կողմից տրված մանդատի հիման վրա, վկայակոչում են չճշտված տեղեկատվությունը եւ շշուկները: Սա խտրական մոտեցում է, որի հետ մենք չենք կարող համաձայնել, քանի որ այն չի համապատասխանում համանախագահների մանդատին: Ես բազմիցս ասել եմ, որ միջնորդները պետք է չեզոքություն պահպանեն: Եթե նրանք ինչ-որ մեկին աջակցում են, դա նրանց գործն է, բայց այդ դեպքում նրանք պետք է հրաժարվեն միջնորդությունից: Եթե մենք սկսենք մեղադրել նրանց, ովքեր մեզ մեղադրում են վարձկանների հարցում, այն ամենի համար, ինչ նրանք անում են աշխարհի տարբեր մասերում, դա շատ երկար խոսակցություն կլինի: Մենք դա չենք անում։ Հենց այդ պատճառով մենք նույնն ենք ակնկալում մեր գործընկերներից», ասել է Իլհամ Ալիեւը:

ՌԴ ԱԳՆ անանուն ներկայացուցիչն այս կապակցությամբ ՏԱՍՍ-ին ասել էր, որ Ռուսաստանին հասկանալի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին: «Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութեր կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը», ասել է նա, ավելացնելով, որ նոյեմբերի 3-ին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Լավրովի խոսքում նախատինք չկա ոչ Ադրբեջանի, ոչ էլ որեւէ այլ երկրի հասցեին»:

Այնուհետեւ ԱԳՆ ներկայացուցիչը հավաստիացրել է, որ պահպանում են չեզոքությունը, համոզված լինելով, որ «վարձկան գրոհայինների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի կայունությանը եւ անվտանգությանը»:

Իսկապես, Ռուսաստանի բարձրագույն պաշտոնատարները որեւէ երկրի չեն նախատում գրոհայինների տեղափոխման համար: Սակայն հասկանալի է, որ նրանք օդից չեն ընկնում այսպես կոչված Ադրբեջանում, ինչ որ մեկը նրանց տեղափոխում է: Ո՞վ է տեղափոխում, ըստ Ռուսաստանի: Հիշվում է, տարիներ առաջ թուրքական ուժերի կողմից ռուսական օդանավի խոցման եւ Անկարայում ռուս դեսպանի սպանության առաջին օրերի «հուզական» արձագանքներից հետո Մոսկվայում գտան ձեւը՝ հայտարարվեց, որ գործել է երրորդ ձեռք:

Բայց ինքնին ուշագրավ է Լավրով-Ալիեւ հեռավար բանավեճի բովանդակությունը: Լավրովը կարծես արդարանում է, որ իր պլանով ու ահաբեկիչների հարցով հայտնվել է իր համար անցանկալի «առաջնագծում»: Արցախը Բաքվին հանձնելու նրա պլան-վերջնագիրը Հայաստանին անիրագործելի է դարձել բլից-կրիգի տապալման ու հայկական բանակի դիմադրության արդյունքում, եւ Ալիեւն արդեն հիասթափության ու նահանջի նշաններ է ցույց տալիս դրանից:

Մինչ կորոնավիրուսի կասկածով մեկուսացված Լավրովը խոսում էր իր պլանից ու «օդից ընկած ահաբեկիչներից», արձագանք ստացավ նաեւ Ստեփանակերտից՝ Արցախի նախագահը հայտարարեց, որ ահաբեկիչների կեսը ոչնչացված է արցախյան ուժերի կողմից: Ոչնչացված է լավրովյան պլանի հետ միասին՝ ավելացնենք նախագահի խոսքին:

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը
Ամենադիտված