Կրեմլից արձագանքել են Պուտինի հրաժարականին
ԱշխարհՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անհեթեթություն է անվանել հրապարակումը, թե նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հրաժարական տալ:
Վերոնշյալ մասին գրել են մի քանի արևմտյան լրատվամիջոցներ: Նշվել է, թե դա կապ ունի հիվանդության կամ ընտանիքի խնդրանքի հետ:
«Այստեղ մեկնաբանելու բան չկա: Նախագահի մոտ ամեն ինչ լավ է, առողջությունն ընտիր է»,-ասել է նա՝ հավելելով, որ Պուտինը չի պատրաստվում հեռանալ: