Ռուսական ապտակ՝ Ադրբեջանին
Աշխարհ«Փաստ» թերթը գրում է.
«Այն բանից հետո, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մերձավոր Արևելքից զինյալներ են ներգրավված Արցախյան պատերազմում, իսկ դրանց թիվն արդեն հասել է 2000-ի, արհեստածին ադրբեջանական պետության ղեկավարն ընկավ հերթական հիստերիայի մեջ՝ փորձելով նորից ապարդյուն ջանքեր գործադրել՝ ակնհայտը հերքել, իսկ Ռուսաստանին մեղադրել կողմնակալության մեջ:
Այնինչ, սա առաջին դեպքը չէ. փաստն այն է, որ ոչ միայն միջազգային ԶԼՄ-ներ, այլև տարբեր երկրներ նույնիսկ պաշտոնական մակարդակով են արդեն հաստատել, որ Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջանի կողմից կռվելու: Ալիևի հերթական նոպան այնքան անհեթեթ էր, որ նույնիսկ ՌԴ ԱԳՆ-ում էին ապշել:
«Ճիշտն ասած, մենք այնքան էլ լավ չենք հասկանում Ալիևի զգացմունքային արձագանքը Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մեկնաբանությանը», - ՏԱՍՍ գործակալությանն ասել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը՝ հեգնելով, թե «միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութ կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»:
Սակայն ամեն ինչ դրանով չավարտվեց: Երեկ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ընդգծել է, որ ճշգրիտ տվյալներ կան Ղարաբաղյան հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից, առաջին հերթին՝ Սիրիայից ահաբեկիչների ներկայության մասին:
«Այդ տվյալները մենք ստացել ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից, մեր տարբեր գործընկերներից, Մերձավոր Արևելքի ու Միջինի Արևելքի գործընկեր հատուկ ծառայություններից»,-ասել է նա: