Պաշտոնանկություն՝ Թուրքիայում
ԱշխարհԹուրքական լիրայի անկման ֆոնին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնից ազատել է Կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Ույսալին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական իշխանություններին:
Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնն այս պահին զբաղեցնում է նախագահի աշխատակազմի ռազմավարական ու բյուջետային հարցերով վարչության նախկին պետ, 2015-18 թվականներին ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Նաջի Աղբալը: