ԱՀԿ-ն կոչ է անում պատրաստվել նոր համաճարակի
ՀասարակությունԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել աշխարհի երկրներին սկսել պատրաստվել նոր համաճարակի: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱՀԿ կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ ուժեղ ենթակառուցվածներով երկրները, արտակարգ իրավիճակներում նախապատրաստման հարցում, ցույց են տվել արագ գործելու ունակությունը՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու և վերահսկելու համար:
Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյսուսը թվարկել է երկարաժամկետ հետևանքները նրանց համար, ովքեր բուժվել են կորոնավիրուսից: