Ինչ տրամադրություններ են տիրում Կուբայում՝ Ֆիդել Կաստրոյի մահից հետո
ԱշխարհԿուբայի հեղափոխության լեգենդար առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահից հետո կուբացիների շրջանում տարածվում է «Ֆիդելի ղեկավարման շրջանակներից դուրս գալու և կյանքը վերաիմաստավորելու» միտքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հատկապես գաղափարը տարածված է Կուբայի երիտասարդության շրջանում: Երիտասարդները կարծում են, որ ժամաակն է «հեղափոխությունը» երկրի մյուս բնագավառներ նույնպես հասցնել, ինչպիսիք են, օրինակ՝ կրթությունն ու առողջապահական համակարգերը:
Ինչպես նշում է պարբերականը՝ վերջին տարիներին Ֆիդել Կաստրոն հավանաբար քիչ ազդեցություն է ունեցել եղբոր՝ Ռաուլ Կաստրոյի վրա: Հետևաբար, նրա մահը երկրում արմատական փոփոխություններ չի բերի: