Իրավիճակը Հայաստանի սահմանին
ՀասարակությունՀայաստանի սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Մասնավորապես, անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն է եղել իրավիճակն օրվա ընթացքում Տավուշի մարզում և Քարվաճառում, նա պատասխանեց․
«Ընդհանուր առմամբ հանգիստ։ Օրվա ընթացքում եղել են հրետակոծության դեպքեր, փոքր հետախուզական գործողությունների փորձեր, բայց լուրջ ու ծանր մարտական գորոծղություններ չեն ընթացել»։
Հարցին, թե ի՞նչ իրավիճակ է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում, արդյոք ահաբեկիչների կողմից ներթափանցման փորձեր եղել են, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Նորմալ է, օրվա ընթացքում կրակում են, հրետակոծում են, պատասխան էլ են ստանում։ Բայց առանձին վերցված ընդհանուր առմամբ նորմալ է»։