Հայերեն


Տեղեկատվությունը համակարգված տալու եւ մարդկանց զգացմունքների հետ չխաղալու խնդիրը

Հասարակություն

Հանրության հետ աշխատանքը, նրանց տեղեկատվություն փոխանցելը շատ նուրբ աշխատանք է, ինչպես ասում են՝ ամեն մեկի խելքի բանը չէ։ Այդ է պատճառը, որ լավ հաղորդակցվողները քիչ են։ Հանրությանը տեղեկություն փոխանցելու համար նախ պետք է վստահություն վայելես, մարդկանց համակրանքին արժանանաս։ Հետո պետք է անկեղծ լինես, մի թեթեւ սուտը, սխալը, վրիպակը կարող է փչացնել քո ամբողջ աշխատանքը։ Տարիների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ դու մարդկանց «ընտելացնում ես» քեզ եւ ընդմիշտ դառնում պատասխանատու նրանց համար։

Քեզնով սկսվում եւ ավարտվում է մարդկանց օրը, քեզ հավատում են շատերը, նաեւ չարախոսում են շատերը, դու սխալվելու իրավունք չունես, դու ազդում ես մարդկանց հոգեբանության, հույզերի եւ գիտակցության վրա։ Մարդիկ լուրերի իսկությունը սկսում են չափել քեզանով, հայտնի խոսք կա չէ, որ եթե այդ մասին հայտնել են լրատվամիջոցները կամ իքս անձը, ուրեմն ճիշտ է։

Այս ամենը ավելի բարդ է պատերազմի ժամանակ, երբ բոլորը հուզված են, նյարդային, սպասողական։ Մի կողմից՝ էմոցիոնալ ֆոնը, մյուս կողմից՝ տեղեկատվության իսկությունը այն հաղորդողին դնում են վատ իրավիճակի մեջ։

 

Իսկ ինչպես հայտնել վատ լուրերը, իսկ ինչպես չտխրեցնել, չհիասթափեցնել մարդկանց։
Առաջին հերթին, հատկապես պատերազմի ժամանակ, տեղեկատվություն հաղորդողը պետք է լինի այնքան անկեղծ, որքան դա բխում է երկրի, պետության, հասարակության անվտանգության շահերից։ Չի կարելի վատ լուրերով ազդել բարոյահոգեբանական վիճակի եւ մարտունակության վրա։ Այսինքն՝ վերցնել եւ հայտնել ինչ կա չկա՝ ամենեւին ընդունելի չէ, քանի որ նախ ամեն րոպե իրավիճակ է փոխվում, երկրորդ՝ ռազմական գաղտնիքի խնդիր կա։

Երկրորդ, անհրաժեշտ չափով անկեղծությունը բնավ չի նշանակում, թե պետք է մարդկանց ստել, խաբել, մոլորության մեջ գցել։

Երկիրը փոքր է, տեղեկատվական աղբյուրները, այդ թվում՝ թշնամունը՝ բաց եւ բազմազան, հետեւաբար՝ չստանալով տեղեկատվություն ամբողջ ծավալով սպառողը այն կփնտրի բակում, հարեւանի տանը, թշնամական լրատվամիջոցներում։ Այնպես որ ինֆորմացիոն դաշտը փակելը եւս ծայրահեղ սխալ է։

Նույնքան սխալ է նաեւ ինֆորմացիան խեղաթյուրելը, մանիպուլացնելը, մարդկանց վստահությունը չարաշահելը, քանի որ ճշմարտությունը մի օր ջրի երես դուրս կգա, ստի ոտքն էլ կարճ է։

Երրորդ՝ հանրությանը անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցողը պետք է հասկանա նաեւ, որ այդ տեղեկատվությունը պետք է լինի սպառիչ, հարցեր չառաջացնող, տարակարծության տեղ չթողնող, համակարգված, մյուս պաշտոնական աղբյուրներին չհակասող։ Ասվածի օրինակը այսօր առաջացած խառնաշփոթն էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ստատուսի մեջ գրված Ստեփանակերտի վրա «Շուշիից գրոհող» թշնամու հրոսկախամբերի մասին, քանի որ մինչ այդ եւ այժմ էլ մեզ հայտնել են, որ Շուշին հայկական հսկողության տակ է։ Իսկ դրան հետեւեց նրա խոսնակի գրառումը՝ Շուշիի՝ մեր վերահսկողությունից դուրս գալու մասին, որն ընդհանրապես սառը ցնցուղ էր։

Չորրորդ, բացի տեղեկությունից՝ մեր սիրելի նյուզմեյքերները մեզ կերակրում են նաեւ հույզերով, տրամադրություններով, նրանք մեզ «ստիպում են» հավատալ կամ չհավատալ, սիրել կամ ատել, ընդունել կամ մերժել։ Ինչքան էլ պաթոսը եւ էմոցիոնալ խոսքը այսօր պահանջարկ ունենա, ամեն դեպքում դրա պտուղները եւս քաղել է պետք, հետեւաբար՝ զսպվածությունը եւ ռացիոնալությունը երիցս գերադասելի է էմոցիաների ավելցուկից։

Հինգերորդ՝ պատերազմի ժամանակ խոստումներ տալը, կանխատեսումներ անելը անշնորհակալ եւ անպտուղ գործ է, հետն էլ՝ վտանգավոր, սա վերաբերում է Շուշիի համար մարտը այսօր ավարտելու կանխատեսմանը։ Պատկերացնում եք՝ եթե հանկարծ չավարտվի՝ ինչքան մարդիկ կհիասթափվեն, կտխրեն, հոգեկան տառապանքներ կունենան։

Ինչ վերաբերում է տեղեկատվություն փոխանցողի՝ նաեւ տրամադրություն, զգացմունքներ փոխանցելուն, ասվածի լավագույն ապացույցը լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքն է։ Մարդկանց մեջ այժմ զգացմունքների տարափ է, փնտրում են հարմար սուբյեկտներ դրանք արտահայտելու համար՝ հայհոյելու, անիծելու, ատելու։

Հետեւաբար՝ հանրության մոտ վստահություն վայելող անձինք չպետք է չարաշահեն այս հոգեվիճակը։ Անընդհատ հանրությանը ատելությամբ կերակրելը, հրամցնելը, թե մեր բանակի նկատմամբ ներսում կա թշնամական դիվերսիա, թե կան դավաճան հրամանատարներ, թշնամուն սպասարկող լրատվամիջոցներ, ոչ միայն տվյալ սուբյեկտների դեմ է ուղղվում, այլեւ այն հրամցնողին եւ կարող է հակառակ էֆֆեկտ ունենալ։ Հիմա կարծես նորաձեւ է դարձել իբրեւ քավության նոխազ լրատվամիջոցներին հայհոյելը, մեր հանրությանը այնքան են կերակրել չորրորդ իշխանության մասին բացասական կարծիքներով, որ անգամ պաշտոնական հաղորդագրությունների տակ ընթերցողները ամենավերջին հայհոյանքներն եւ վիրավորանքներն են զետեղում՝ «դավաճան շներ, սատկելու եք, Ալիեւի ծառաներ» եւ այլն։ Այստեղ է, որ հասկանում ես՝ մարդիկ մեղավոր չեն, նրանց ականջները անընդհատ լցրել են մեդիայի մասին «վատ պատումներով», իսկ քանի որ այժմ հերոսներ եւ հատկապես հակահերոսներ փնտրելու շրջան է, ավելի հարմար սուբյեկտ չկա։ Մեկը պետք է լինի, որի վրա հանրությունը թափի իր զայրութը, ատելությունը։

Զգացմունքների ավելցուկը վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ։ Հասարակությունը սիրում է կուռքեր ստեղծել, երկրպագել նրանց, բայց չպետք է մոռանալ, որ հերոսից հակահերոս դարձնելը կես քայլ է։ Ասվածի վկայությունը այն հիացմունքն է, որ տիրում է համացանցում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյաի նկատմամբ, քանի որ նա ստանձնել է Շուշիի պաշտպանությունը եւ ղեկավարության գնահատմամբ՝ լավագույնս իրականացնում է իր առաքելությունը։

Մի դրվագ, մի դրվատանք բավարար է, որ հասարակությունը արագ մոռանա Օհանյանի հասցեին նախկինում հնչեցրած մեղադրանքները, ամբաստանյալի կարգավիճակը, չփարատված կասկածները նրա ղեկավարության տարիներին բանակում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես այդ ժամանակ էին մոռացել Սեյրան Օհանյան անձին եւ զինվորականին, նրա կատարած բոլոր սխրանքները եւ համընդհանուր մերժում էին, այնպես էլ այժմ են մոռացել նախկին հակակրանքները։

Այնպես որ, զգույշ եղեք մարդկանց հետ խոսելիս, մտածեք, թե ինչ տեղեկատվություն, հույզեր, տրամադրություններ, հոգեվիճակ եք նրանց փոխանցում, դա կարող ա բումերանգի էֆեկտ ունենալ։

Կարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըԱյս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ես ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Պաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԽաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքներըՏեր ենք կանգնելու մեր իրավունքներին․ Արսեն ԳրիգորյանՓաշինյանն անեծքով է խոսում. չարության կասա հիշեցնող գլխի արգասիք է. Կամենդատյան Այն մասին, թե ինչ է պատրաստ մեր բոլորի հաշվին զոհաբերել գործող վարչախումբը՝ սեփական իշխանությունը մի կերպ երկարաձգելու համար. Ավետիք ՉալաբյանMPEI–ի գիտնականները մշակել են նոր սերնդի արևային մարտկոցների արտադրությունը պարզեցնելու միջոց Պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրելու է Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան Մեր հասարակությունը պետք է որոշի կամ Փաշինյանն է, կամ Կարապետյանն է․ երկու մեծ այլընտրանք կա այսօր․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Ձայների մասնատումը՝ իշխանության օգտին․ ընդդիմությանը կոչ է արվում միավորվել ընտրություններից առաջ Սփյուռքը կանգնում է եկեղեցու կողքին․ Դոնի Ռոստովում հարյուրավոր հայեր աջակցություն են հայտնում կաթողիկոսին Զինվորը կստանա աշխատավարձ․ հարկերը փոքր բիզնեսի համար կդարձնենք 0 տոկոս․ Նարեկ Կարապետյանը՝ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին (տեսանյութ) Հայաստանի խաղաղությունը հաստատվելու է ուժեղ դիվանագիտությամբ՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան Իրանը հերոսաբար պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր անկախ և ինքնիշխան պետություններին՝ Դոնալդ Թրամփի արևմտյան միաբևեռ գերիշխանությունից. Խաչիկ ԱսրյանԻրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ» Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ» «Ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում. հիմնական ընդդիմադիր ուժերը շատ գրագետ գիծ են վարում». «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ» «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ» Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ» Իրանում քննարկում են միջnւկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը Երևանում կասեցվել է «Սդ Հոլդինգ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄԱմերիկա-իսրայելական nւժերը hարվածել են Իրանի հյուսիսում գտնվող մանկատանը Ռուբեն Ռուբինյան, գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի. Ալիկ ԱլեքսանյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին. Նարեկ ԿարապետյանԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՄենք բազում զnհերի և զnհողությունների գնով հասել ենք ոչ թե պшտերազմի հետաձգման, այլ խաղաղության. ՓաշինյանԿուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ Լիա Զախարյանը կիսվել է գարնանային ֆոտոշարքով Ժամանակն է առաջնորդի, ով կապահովի ուժեղ խաղաղություն, այ դա է իսկապես պետք․ Նարեկ ԿարապետյանՊատրաստ եմ պայքարել կիսաթեթեւ քաշային կարգի տիտղոսի համար. Արման Ծառուկյան
Ամենադիտված