Հայերեն

Ինչո՞վ է պայմանավորված չափազանց մեծ հետաքրքրությունը ԱՄՆ նախագահական ընտրությունների նկատմամբ․ «Փաստ»

Աշխարհ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները։ Եվ հատկանշական է, որ այդ երկրում տեղի ունեցող ընտրական գործընթացը բուռն արձագանք է ստանում ոչ միայն ԱՄՆ-ի ներսում, այլև ողջ աշխարհում։ Խնդիրն այն է, որ աշխարհի թիվ մեկ տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ը շարունակում է պահպանել իր մեծ ազդեցությունը ժամանակակից միջազգային հարաբերությունների կառուցակարգում և կատարում է Արևմուտքի կողմից վարվող արտաքին քաղաքականության լոկոմոտիվի դերակատարությունը։ Ըստ էության, այդ երկրում տեղի ունեցող փոփոխությունները կամ տեղաշարժերն իրենց զգալ են տալիս նաև աշխարհի այլ երկրներում։ Այս հանգամանքով է նաև պայմանավորված հատուկ հետաքրքրությունն ԱՄՆ-ում ընթացող ընտրական գործընթացների նկատմամբ։

Սրան էլ ավելանում է այն հանգամանքը, որ բավական լարված ընտրապայքար տեղի ունեցավ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բայդենի և Հանրապետական կուսակցության թեկնածու Թրամփի միջև։ Պատահական չէ նաև, որ ԱՄՆ-ի սահմաններից դուրս էլ որոշ քաղաքական շրջանակների նախապատվությունը, ելնելով տարբեր հարցերի շուրջ առկա դիրքորոշումներից, դեմոկրատական կամ հանրապետական թեկնածուի օգտին է։ Նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունները մեծ ուշադրության արժանացան նաև հայության շրջանում։ Մեծ հաշվով, ամերիկահայությունը հանդես չեկավ մեկ թեկնածուի օգտին։ Նրանց մի մասը սատարում է Բայդենին, իսկ մյուս մասը Թրամփի կողմնակիցն է։ Եվ այդ տրամադրություններն իրենց ազդեցությունն ունեցան նաև ներհայաստանյան լսարանի վրա։ Սակայն զարմանալի է, որ մեր հանրությունը ծայրահեղ չափազանցված հույսեր ուներ այս կամ այն թեկնածուից մի շարք հարցերի շուրջ։ Շատերը գերագնահատում են մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների վրա հօգուտ Հայաստանի ԱՄՆ-ի ազդեցության հնարավորությունը։

Ճիշտ է՝ ԱՄՆ-ը և Արևմուտքը, որպես այդպիսին, ունեն որոշակի շահեր մեր տարածաշրջանում, սակայն, ինչպես ցույց են տալիս վերջին տարիների զարգացումները, դրանք բավական փոքր են, իսկ տեղի ունեցող գործընթացների վրա ներազդեցություն ունենալու նրանց հետաքրքրությունն այս առումով՝ քիչ։ Ինչպես միշտ, այս անգամ ևս հայությանը հուզող հիմնական հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանության թեմային։ Եվ հայության որոշ մասի մոտ դեռևս հույսեր կան, թե Բայդենը նախագահի պաշտոնում հաստատվելուց հետո կճանաչի Հայոց ցեղասպանությունը և այդ առիթով ի վերջո կարտաբերի «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը։ Սակայն այս տեսանկյունից մենք դառը փորձ ունենք։ Բարաք Օբաման իր ընտրարշավների ժամանակ ամերիկահայությանը խոստացել էր, որ ընտրվելուց հետո ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, մի բան, որ նա այդպես էլ չարեց։ Մյուս կարևոր հարցը, որի հետ կապված հայության ուշադրությունը կենտրոնանում է ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա, վերաբերում է նախագահի թեկնածուների՝ Թուրքիայի նկատմամբ ունեցած դիրքորոշումից։

Ըստ այդմ, տեսակետները բաժանվում են երկու մասի։ Մի մասի կարծիքով՝ Թրամփը կարող է ներազդել Թուրքիայի վրա, որպեսզի այն հրաժարվի իր պանթուրքական և կայսերապաշտական հավակնություններից, իսկ մյուս մասն էլ այն կարծիքին է, թե միայն Բայդենի կոշտ մոտեցման արդյունքում է, որ հնարավոր կլինի զսպել Էրդողանի ախորժակը։ Մի մասի կարծիքով՝ Բայդենը Թուրքիայի բարեկամն է, մյուսների կարծիքով՝ թուրքերին ու Էրդողանին «աչքով աչք չունի տեսնելու»: Մի խոսքով՝ ծայրահեղ բևեռներ: Իհարկե, միամտություն կլինի մեծ հույսեր ունենալ, թե ԱՄՆ-ը էական քայլեր կձեռնարկի Թուրքիայի դեմ, քանի որ այդ երկիրը ԱՄՆ-ի դաշնակիցն է ՆԱՏՕ-ում և այդ ռազմաքաղաքական ալ յանսի շրջանակներում երկրորդ մեծ բանակն ունեցող երկիրը։ Բայց, ընդհանրապես, մեզանում ձևավորված մոտեցումը ԱՄՆ-ի քաղաքականության կամ ընտրությունների հետ կապված շատ անձնավորված է։

Ճիշտ է՝ այդ երկրի նախագահները որոշակի փոփոխություններ մտցնում են Վաշինգտոնի կողմից տարվող քաղաքականության մեջ, բայց ընդհանուր քաղաքական ուղեգիծը մնում է նույնը, որի հիմքում ընկած է այդ երկրի հիմնական շահը։ Իսկ այս հանգամանքը վկայում է այն մասին, որ պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել և մեծ աշխատանք տանել նաև ԱՄՆ պետական մարմինների հետ՝ անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից, որի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը, որը այսօր շատ ցածր նշաձողի վրա է։ Արդյունքում պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ երկու երկրների հարաբերությունները կախված չլինեն թեկնածուների նախընտրություններից և առանձնահատկություններից, այլ այն դրսևորվի ԱՄՆ-ի կողմից տարվող պետական քաղաքական ուղեգծի շրջանակներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը
Ամենադիտված