Ռուս խաղաղապահներին Արցախ տեղափոխող առաջին 6 օդանավերն օդ բարձրացան
ՀասարակությունՌուսական խաղաղապահներին Արցախ տեղափոխող առաջին 4 Ил-76 օդանավերն Ուլյանովսկից օդ են բարձրացել: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից, փոխանցուևմ է ՏԱՍՍ-ը:
Օդանավում գտնվում են անձնակազմը, ավտոմոբիլային տեխնիկա, զրահատեխնիկա և նյութական միջոցներ:
Ավելի ուշ օդ է բարձրացել ևս 2 օդանավ:
Ընդհանուր առմամբ հակամարտության գոտում գտնվելու է 1 960 խաղաղապահ, 90 զրահատեխնիկա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: