Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունները նոյեմբերի 10-ին Ղարաբաղում դիտորդական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հատուկ համաձայնագիր կստորագրեն
ԱշխարհՌուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունները նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման համար դիտորդական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հատուկ համաձայնագիր կստորագրեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին:
Դիտորդական կորպուսի աշխատանքը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության հինգերորդ կետով:
Ավելի վաղ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում կգործի Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ խաղաղապահ առաքելությունը: