Պուտինը նշել է Փաշինյանի ու Ալիևի տղամարդկության մասին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի տղամարդկությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար որոշման կայացման հարցում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իրոք, այսպիսի բարդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար պետք է գտնել փոխզիջումներ, պետք է գնալ այդ փոխզիջումներին, իսկ դրա համար պետք է, որ որոշում կայացնողները տղամարդկություն ունենան:
Այս հարցում մենք պետք է աջակցենք Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին, որպեսզի պայմաններ ստեղծեն տարածաշրջանում իրավիճակի խաղաղ զարգացման և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև երկարատև հարաբերությունների կառուցման որոշումներ ընդունելու վճռականության հարցում»,-ասել է ՌԴ նախագահը: