ԵՄ-ն առանձին հայտարարություն կտարածի Ղարաբաղի վերաբերյալ
ԱշխարհԵվրամիությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցումը և վերլուծելու է դրա հետևանքները: Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
«Մենք դեռ մարտական գործողությունների հենց սկզբից կոչ էինք արել դադարեցնել կրակը: Հիմա մենք վերլուծում ենք պատերազմի հետևանքները և տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, ինչից հետո առանձին հայտարարություն կտարածենք»,-ասել է նա: