Հայաստան ժամանած ռուս խաղաղապահները շարժվում են դեպի ԼՂ. պետք է ռուսական դիտորդական տեղամասեր տեղադրվեն շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով. ՌԴ ՊՆ (տեսանյութ)
ԱշխարհՀայաստան ժամանած ռուս խաղաղապահ զորամիավորման զինվորականները շարժվել են դեպի ղարաբաղյան հակամարտության գոտու այն շրջաններ, որտեղ պետք է իրականացվեն կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման աշխատանքները, ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռազմական շարասյուները պետք է անցնեն ավելի քան 250 կմ, և խաղաղապահ զորամիավորումները պետք է ռուսական դիտորդական տեղամասեր տեղադրեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի ողջ երկայնքով»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում: