«Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության համաձայն, Արցախի Հանրապետության տարածքը զգալիորեն փոքրանում է։ Այս մասին գրում է Yerevan.today-ը:
Ինֆոգրաֆիկայով ներկայացրել ենք այն քարտեզը, որը գծվել է և նախատեսվում է ստանալ նոյեմբերի 20-ին։
Քարտեզում կապույտ գույնով պատկերված է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող գոտին, այլ կերպ ասած՝ տարածքը, որը գրավել է Ադրբեջանը։
Կարմիր գույնով նշված են տարածքները, որը մինչև նոյեմբերի 20-ը պետք է հանձնվեն Ադրբեջանին։
Կանաչ գույնով ներկայացված են տարածքները, որոնց վրա գործելու է Արցախի Հանրապետությունը և տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։
