Հայերեն

Նիկոլ Փաշինյանը դասալիք է, նրա տեղն աղբամանում է, նա հանձնեց մեր հայրենիքը․ Արթուր Վանեցյան

Քաղաքականություն

Իմ դասալիք լինելու-չլինելու գնահատականը կտա Արցախի ՊԲ-ի հրամանատարությունը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր հրաժարականը պահանջած ընդդիմադիր գործիչը՝ գեներալների ոսադիրներով Շոշի դիրքերը թողել ու փախել է, իսկ այսօր հայտարարում է, որ բանակի կողքին կանգնած է։

«Մենք եղել ենք թե՛ Շուշիի մատույցներում, թե հենց Շուշիի մեջ, թե՛ ՊԲ –ի հրամանատարի անմիջական ցուցումով տարբեր ժամանակներ մեկնել ենք ամենածանր մարտերի վայր և իրականացրել ենք հատուկ գործողություններ։ Իմ զորախմբում ներգրավված են եղել ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ։ Ներգրվաված են եղել մտավորականներ, դասախոսներ, գիտնականներ, սովորական մարդիկ, մեր զորախմբին Արցախում միացել է նաև 25 հոգանոց կամավորների խումբ, որոնք տեսնելով մեր կազմակերպությունը, մեր առաջադրանքների կատարման արդյունավետությունը ցանկություն են հայտնել միանալ մեր զորախմբին»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հենց իրեն դիմում, Արթուր Վանեցյանն արձագանքեց․

«Որովհետև Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ինձ վարկաբեկելու արշավի շրջանակում փորձում է մանիպուլացնել հասարակությանը և ինձ ներկայացնել որպես դասալիք։ Պետական դավաճան եղանք, պետական հեղաշրջում իրականացնող եղանք, Ռուսաստանի գործակալ եղանք, կոռուպցիոներ եղանք, ոչ պրոֆեսիոնալ աշխատակից եղանք, անգամ պատերազմի առաջին օրերին ոչ ուղիղ մեղադրանք հնչեցվեց դավաճանության մասին, որից հետո խորհրդարանի կուսակցությունների հանդիպմանը ուղիղ հարց են տվել Նիկոլ Փաշինյանին, որ սենց բան ես գրել,  ասել էր՝ հա, էդ տեղեկատվությունը չհաստատվեց, կեղծ էր, բայց հանրության մեջ մնաց, որ դավաճաններ կան։ Այ, ինքն է պառակտել բանակը, հատկապես երկրի ղեկավարը պետք է իմանա  իր խոսքի արժեքը, էս մարդն իր խոսքի արժեքը չգիտի, նա զարթնում է մի բանի մասին է խոսում, երեկոյան այլ բանի մասին է խոսում, մյուս օրը, երբ հարցնում ես նախկին խոսացածի մասին, ասում  է՝ ես նման բան չեմ ասել, բերում ես տեսանյութ ես ցույց տալիս, ասում է՝ կոնտեքստից կտրված է, իսկ եթե շատ է նեղն ընկնում, ասում է՝ դե, կարող է սխալվել եմ»,- նշեց ԱԱԾ նախկին տնօրենը։

Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե իր դասալիք լինելու-չլինելու գնահատականը կտա Արցախի ՊԲ-ի հրամանատարությունը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։

«Չեմ կարծում, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը կգար և երեկ  կհանդիպեր դիրքը լքած դասալիքի հետ։ Դասալիքը Նիկոլ Փաշինյանն է, որը չի ծառայել բանակում, «դասալիք» է մնացյալ բոլոր հարցերում, որովհետև միշտ ամենապատասխանատու տեղերից փախել, ծլկել է։ Ամենամեծ դասալիքն ինքն ու իր շրջապատն են, որոնք բանակից ազատված  մինչև պատերազմի սկսվելը գնում և կանգնում էին դիրքերում, նկարվում էին, զորքին շարում էին, էդ զորքը նորմալ չէր վերաբերվում, որ իրենց շարքում դասալիքներ կան»,- ասաց նա։

ԱԱԾ նախկին տնօրենը հիշեցրեց, որ երբ ինքը հրաժարական էր տվել, Նիկոլ Փաշինյանն ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր, թե գերագույն գլխավոր հրամանատարի դեմ նման հայտարարություն անող գեներալի ուսադիրները պետք է հանել և շպրտել աղբամանը, իսկ ինքն էլ ի պատասխան նշել էր, թե ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբամանում։

«Ցավոք, ժամանակը շատ արագ եկավ, և Նիկոլ Փաշինյանի տեղն այսօր այդ աղբամանում է, որովհետև նա ծախեց, հանձնեց մեր հայրենիքը»,- նշեց ԱԱԾ նախկին տնօրենը՝ հավելելով, որ մեր բանակը կռվել է, ծանր մարտեր են եղել, բայց, ցավոք տարաքծներ էինք զիջում, բայց դա մեր բանակի մեղքը չէր, որովհետև մեծ թվով ուժերի դեմ էինք կռվում։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը  ինչ-որ բանի դիմա՞ց է հանձնել հայրենիքի մի մասը, Արթուր Վանեցյանը նշեց, որ փաստեր չունի։

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ»
Ամենադիտված