Վարչապետն այդ որոշումը կայացրել է նաև իմ առաջարկությամբ. ԳՇ պետ Օնիկ Գասպարյան
Քաղաքականություն«Վարչապետն այս որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ նաև ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները։ Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։
Նա նշեց, որ այդ որոշման չկայացումը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների.«Սա միանշանակ է և այս հարցում ցանկացած շահարկում անընդունելի է»,-ասաց Օնիկ Գասպարյանը։
Մեր հարցին՝ անդառնալի կորուստներ ասելով ի՞նչ նկատի ունի՝ լրացուցիչ զոհե՞ր, մայրաքաղաք Ստեփանակե՞րտը, Արցախն ամբողջությա՞մբ, Գասպարյանը պատասխանեց.«Այո-այո, շատ վատ հետևանքներ կլինեին։ Կրկնում եմ՝ կայացված որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր»։