«Նիկոլ դավաճան». Դաշնակցական ղեկավար Իշխան Սաղաթելյանին ու Աշոտ Սիմոնյանին բերման ենթարկեցին
ՔաղաքականությունԱզատության հրապարակում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ: Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին, ովքեր պայքարում են Արցախը հանձնելու դեմ:
Քիչ առաջ բերման ենթարկեցին Դաշնակցական ղեկավար Իշխան Սաղաթելյանին ու Աշոտ Սիմոնյանին:
Բոլորը վանկարկում են «Նիկոլ դավաճան»:
Ավելի վաղ գրել էինք, որ այսօր ժամը 13:00-ին հանրահավաք է տեղի ունենալու Ազատության հրապարակում: Հանրահավաքն ուղղված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության դեմ, որով Արցախի 80 տոկոսը, այդ թվում՝ Դադիվանքը, Ղազանչեցոց, հանձնվում է Ադրբեջանին: Բացի դրանից Ադրբեջանը Սյունիքի տարածքով ճանապարհ է ունենում դեպի Նախիջևան: