Նիկոլը գտնվում է ԱՄՆ դեսպանատանը, փախստականի կարգավիճակում, հրաման մի կատարեք. քաղաքացի
ՀասարակությունՆիկոլը գտնվում է ԱՄՆ դեսպանատանը, փախստականի կարգավիճակում, հրաման մի կատարեք: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց ակցիայի մասնակից քաղաքացիներից մեկը՝ դիմելով ոստիկաններին:
Այս պահին ոստիկանները շարունակում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:
Հավաքված քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ դավաճան» ու պահանջում վերջինիս հեռացումը:
Ավելի վաղ գրել էինք, որ այսօր ժամը 13:00-ին հանրահավաք է տեղի ունենալու Ազատության հրապարակում: Հանրահավաքն ուղղված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության դեմ, որով Արցախի 80 տոկոսը, այդ թվում՝ Դադիվանքը, Ղազանչեցոց, հանձնվում է Ադրբեջանին: Բացի դրանից Ադրբեջանը Սյունիքի տարածքով ճանապարհ է ունենում դեպի Նախիջևան: