Հատուկ հանդերձավորված ոստկիաններ են բերվել Ազատության հրապարակ
ՀասարակությունԱզատության հրապարակում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ: Ներկա հազարավոր մարդիկ կոչ են անում ոստիկաններին միանալ իրենց՝ նշելով, որ հանուն Արցախի, որն այսօր հանձնվում է թուրքին, կռվել ու զոհվել են նաև ոստիկաններ:
Ավելի վաղ գրել էինք, որ այսօր ժամը 13:00-ին հանրահավաք է տեղի ունենալու Ազատության հրապարակում: Հանրահավաքն ուղղված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության դեմ, որով Արցախի 80 տոկոսը, այդ թվում՝ Դադիվանքը, Ղազանչեցոց, հանձնվում է Ադրբեջանին: Բացի դրանից Ադրբեջանը Սյունիքի տարածքով ճանապարհ է ունենում դեպի Նախիջևան: