Ժամը 13:30-ի դրությամբ Ազատության հրապարակից բերման է ենթարկվել 79 անձ
ՀասարակությունԺամը 13:30-ի դրությամբ Ազատության հրապարակից բերման է ենթարկվել 79 անձ: Այս մասին քիչ առաջ Analitik.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից:
Քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ՝ դավաճան», «Նիկոլ, հեռացիր» և ոստիկաններին հորդորում են միանալ իրենց:
Ավելի վաղ գրել էինք, որ այսօր ժամը 13:00-ին հանրահավաք է տեղի ունենալու Ազատության հրապարակում: Հանրահավաքն ուղղված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության դեմ, որով Արցախի 80 տոկոսը, այդ թվում՝ Դադիվանքը, Ղազանչեցոց, հանձնվում է Ադրբեջանին: Բացի դրանից Ադրբեջանը Սյունիքի տարածքով ճանապարհ է ունենում դեպի Նախիջևան: