Հայերեն


Եռակողմ հայտարարությունը պարտադրվել է Հայաստանին, այն առոչինչ է. ԱԺ-ն շտապ պետք է կայացնի որոշումը

Քաղաքականություն

Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը Առաջին լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է եռակողմ հայտարարության իրավական ու քաղաքական բնույթին ու հետեւանքներին: Անդրիաս Ղուկասյանի խոսքի սղագրությունը ներկայացնում ենք ընթերցողին

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ընդունել են հայտարարություն՝ 9 կետից բաղկացած։ Եվ ի՞նչն է այստեղ կարևոր՝ դեռևս չկա համաձայնագիր, դեռևս չկա միջազգային պայմանագիր, կա ընդամենը հայտարարություն։ Մարդիկ պետք է ճշգրիտ հասկանան՝ ինչ է կատարվում։ Եվ այդ հայտարարության հիման վրա արդեն իրականացվում են ինչ-որ գործընթացներ։

Կետերի նշված լինելն ընդամենն արտահայտում է կողմերի քաղաքական որոշումը։ Բայց դա պայմանագիր չէ, համաձայնագիր չէ, դա պարտավորություններ ստեղծող, իրավական նշանակություն ունեցող փաստաթուղթ չէ։ Սա ընդամենը երեք անձի, երեք պետության ղեկավարների անձնական որոշումներն են։ Ընդ որում, այդ համատեղ որոշումը, որը մեզ ներկայացրել են, ըստ էության նշանակում է, որ Ադրբեջանը, Ռուսաստանը և Հայաստանը դուրս են գալիս Մինսկի ֆորմատից։ Ընդամենը 30 օր առաջ նույն կազմով նույն պետության ներկայացուցիչները հայտարարություն էին արել, որ իրենք հետ են վերադառնալու բանակցային սեղան՝ բովանդակային բանակցություններ իրականացնելու համար, և չեն ուզում փոխել ձևաչափը։ Այսօր մենք տեսնում ենք, որ այդ նույն պետությունների ղեկավարները ըստ էության հրաժարվում են ձևաչափից։

Արդբեջանի անկախությունն առհասարակ ճանաչվել էր միջազգային հանրության կողմից, որովհետև Ադրբեջանը համաձայնվել էր, որպեսզի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշի ԵԱՀԿ-ն։ Ինքն այդ համաձայնությունը տվել էր 92 թվականի մարտ ամսին։ Նույնը և Հայաստանը։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում մի գործընթաց, որով փորձում են շրջանցել, ձախողել ԵԱՀԿ-ի այդ ձևաչափի ներքո Արցախի կարգավիճակի որոշման գործընթացը։ Ընդ որում, Հայաստանին հարկադրում են դա անել, ուժով են հարկադրում դա անել, և այս ամենն, իհարկե, տրամաբանական է, որ Արևմուտքում ստացավ բացասական գնահատական։

Ֆրանսիան արդեն ասաց, որ ցանկացած որոշում պետք է պարունակի հայկական շահը և կոչ արեց Թուրքիային դադարեցնել իր պրովոկացիոն միջամտությունները։ Հիմա միջազգային հանրությունը հասկանում է և միջազգային հանրության աչքերով իրավիճակը հետևյալն է՝ հայ ժողովուրդը պատանդ է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ձեռքին։ Արցախահայությունն այս պահի դրությամբ պատանդ է դառնում ՌԴ և Ադրբեջանի ձեռքին։ Եվ միջազգային հանրությանն, իհարկե, այս իրավիճակը չի կարող բավարարել։ Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ն նույնպես բացասաբար կգնահատի այն գործողությունները, որոնք տեղի են ունենում։

Եթե լիներ խորհրդակցություն այլ երկրներիր հետ, չէր լինի այդ որոշումը։ Այն կետերը, որոնք այնտեղ շարադրված են, Մինսկի ձևաչափում մշակված առաջարկների հետ առնչություն չունեն։ Այն, ինչը հիմա կատարվում է, միակողմանի Ադրբեջանի օգտին ինչ-որ որոշում կայացնելու փորձ է, որը դիմադրության է հանդիպում և Հայաստանի ներսում, և միջազգային հանրության կողմից։ Այս պահի դրությամբ խոսքը գնում է նրա մասին, որ Ռուսաստանի Դաշնության  հովանու ներքո հայ ժողովրդի ազգային շահերը կարելի է ասել նվազեցված են, հասցված մինիմալ չափանիշի։ Եվ մաքսիմալ առումով այս որոշման մեջ արտահայտված է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։

Կա կարծիք, որ Ռուսաստանը հաստատվեց տարածաշրջանում։ Ըստ էության ինչի՞ մասին էր այդ գիշերվա որոշումը՝ Ադրբեջանը համաձայնություն տվեց, որ Ռուսաստանը իր տարածքում տեղադրի իր զորքերը։ Իրենց տեսակետից Արցախը դա իրենց տարածքն է։ Եվ իրենք համաձայնություն են տվել, որ ռուսական զորքերն այնտեղ տեղակայվեն, որին մինչ այդ դեմ էին։

Նորից եմ կրկնում՝ կարևոր է հետևյալը՝ այն, ինչը կատարվում է, որքանո՞վ է համապատասխանում այն ձևաչափին, որի հովանու ներքո իրականացվում էր այս խաղաղ կարգավորումը։ Իմ պատասխանը՝ ոչ մի կերպ չի համապատասխանում։ Ըստ էության մենք դրա վերաբերյալ պետք է լսենք ինչ-որ հայտարարություն՝ ո՞ւր է Մինսկի խումբը։ Երեսուն օր առաջ 4 կետով հայտարարություն ընդունեցին՝ հրադադար հաստատել, հրադադարը վերահսկելու միջոցներ ձեռնարկել, վերսկսել բանակցությունները Մինսկի ֆորմատով բանակցային սեղանի շուրջ՝ բազիսային սկզբունքների հիման վրա և պահպանել ձևաչափը։ Որտե՞ղ են այդ սկզբունքները հիմա, որտեղ են այդ կետերը հիմա մեզ մատուցված այս որոշման մեջ։ Իրենք այնտեղ չկան, ինչո՞ւ չկան, սա այս որոշման մեծագույն խնդիրն է ու այս որոշման թուլությունը։ Ցանկացած միակողմանի որոշումը, ինչ պայմաններով էլ այն թելադրված լինի, իր մեջ պարունակում է թերություն։ Սա միակողմանի որոշում է, որն իր թերությունն անպայման կբացահայտի։

Ես այդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել, թե ինչը ստիպեց Հայաստանին գնալ այս փաստաթղթի ստորագրմանը, բայց ես չեմ համարում, որ Հայաստանի համար հարցը փակված է։ Մենք այս պահի դրությամբ կարող ենք և հարկավոր է, որ արձագանքենք այդ որոշմանն անհամաձայնությամբ։ Սա վարչապետի որոշումն է։ Արցախի իշխանությունների ստորագրությունը կա՞ այս փաստաթղթի տակ, Ազգային ժողո՞վն է իր համաձայնությունը տվել դրան։ Ազգային ժողովում փորձ արվեց գումարել արտահերթ նիստ՝ հենց այդ պատճառով։ Ո՞րն է այդ ինստիտուտը, որը հիմա պետք է գործի, բայց չի գործում՝ դա Ազգային ժողովն է։

Վարչապետը Հայաստանում իրավասու չէ կայացնել այնպիսի որոշումներ, որն ինքը կայացրել է այդ գիշերվա համատեղ հայտարարության մեջ։ Վարչապետը դրա համար պետք է հիմա ներկայանա Ազգային ժողով, Ազգային ժողովում խորհրդարանական կուսակցությունների առջև տա իր բացատրությունը, և պատգամավորները պետք է կայացնեն իրենց որոշումը, իրենց պատասխանատվության հարցն է դա։ Եթե մենք չենք ընդունում այս առաջարկը, ապա ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հիմա պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը, որպեսզի այն ձեռք բերի միջազգային սուբյեկտի կարգավիճակ։ Եվ ինչո՞ւ դա կարող է անել, որովհետև արդեն մերժված է Մինսկի խումբը Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից այս գործողություններով։ Արդեն մենք կաշկանդված չենք այդպիսի որևէ գործողությամբ։ Եվ երկրորդ, իհարկե, ՀՀ-ն նման իրավիճակում պետք է դիմի միջազգային օգնության, որովհետև մենք որպես ազգ հայտվել ենք պատանդի կարգավիճակում։ Այս իրավիճակը, բնականաբար, չի համապատասխանում ոչ միջազգային հարաբերությունների տրամաբանությանը, ոչ միջազգային իրավական նորմերի ոգուն։

Ո՞ւմ միջև պետք է ստորագրվի այդ պայմանագիրը, ինչի մասին խոսում են, ո՞վ են իրենք, որ պետք է հասնեն այդ պայմանագրին։ 1992 թվականի մարտ ամսին Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչվեց որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, որովհետև ինքը համաձայնություն տվեց, որ Արցախի կարգավիճակը որոշելու է ԵԱՀԿ-ն։ ԵԱՀԿ-ն 56 պետություն է, այդ 56 պետություններն իրենց կազմից ընտրեցին 11 պետություն, ում տվեցին մանդատ՝ Արցախի կարգավիճակը որոշելու համար։ Այդ 11 պետություներից ընտրվեց երեք պետություն, որոնք դարձան Մինսկի խմբի համանախագահներ, որոնք պետք է կարգավորեին բանակցային գործընթացը և միջնորդի դերակատարություն խաղային։ Հիմա ո՞ւր է այդ ամենը այս պահի դրությամբ, Ռուսաստա՞նը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի  կարգավիճակը, Ադրբեջա՞նը պետք  որոշի։ Այդ լիազորություն արդեն տրված է ԵԱՀԿ-ին, և ոչ Ադրբեջանը, ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը չեն կարող այդ լիազորությունը հետ վերցնել։ Նման որոշմամբ և Ռուսաստանը, և Ադրբեջանն իրենց դնում են բավական ծանր վիճակի մեջ։

Հայաստանի դիրքորոշումն այստեղ հետևյալն է՝ մեր գործողությունները պայմանավորված են նրանով, որ մենք գտնվում ենք ուժի սպառնալիքի ազդեցության տակ։ Այդպիսի որոշումները, որոնք ընդունված են ուժի սպառնալիքի տակ, միջազգային հարաբերություններում առ ոչինչ են։

Հիմա մեր քաղաքական ուժերից կախված է հասկանալ՝ մենք ընդունո՞ւմ ենք այս ապօրինի իրավիճակը, որը մեզ հարկադրել են նաև մանիպուլյացիաների միջոցով։ Այսօր խորհրդարանական ուժերն այլ քաղաքական ու հասարակական ուժերի աջակցությամբ պետք է Ազգային ժողովում կայացնեն այդ որոշումը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, անվստահություն հայտնել գործող կառավարությանը, նոր վարչապետ նշանակել, ձևավորել նոր կառավարություն և դիմել միջազգային հանրությանը՝ միջազգային օգնություն ստանալու համար այս հարցում։ Եվ պատրաստ լինել նաև ուժով պաշտպանել մեր տարածքները։

Շարունակություն...

«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Ամենադիտված