Աննա, ես գիտեմ, թե ինչ ազդեցություն ունես քո վախկոտ տղամարդու վրա, բռնի նրա ձեռքը. Նաիրա Զոհրաբյան
ՀասարակությունՀենց նոր տեղեկատվություն է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ գունդ է ուղարկում Գագիկ Ծառուկյանի տուն: Այս մասին Ազատությունում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է կալանավորել բոլորին:
«Նիկոլ Փաշինյանն ու իր կինը շարունակում են կառչած մնալ աթոռից: Արցախը հանձնած դավաճանը շարունակում է մինչև վերջին հայի արյան կաթիլը պայքարել: Նա շարունակում է իր տխմար լայվերը, որի ընթացքում մեղադրեց նույնիսկ զոհված երեխաներին:
Անամոթ տականք, 4 հազար երեխայի գլուխ ես կերել: Ասում ես, թե չեն ուզում կռվել, դասալիք են: Դասալիքը դու ես, վախկոտ:
Աննա Հակոբյան, դիմում եմ քեզ: Ես գիտեմ, թե ինչ ազդեցություն ունես քո վախկոտ տղամարդու վրա, ամուսնուդ վրա: Մայրս ես, կին ես, բռնի ձեռքը:
Կյանքում մի անգամ ձեր ընտանիքի բարեկեցությունը ստորադասեք պետության շահին: Ուզում եք ասել, որ այստեղ հավաքված մարդիկ, ովքեր պայքարում են Արցախի համար, դավաճան են:
Հադրութից երեխան եկել իր տունն է ուզում: Դու ո՞վ ես, որ մեր թիկունքում էս երեխու տունը հանձնել ես»: