Նիկոլ Փաշինյանը պետք է այս բալկոնից կարդա իր հրաժարականի տեքստը, իջնի ու գլուխը կախ հեռանա. Քաղաքացիները շարժվեցին դեպի ԱԺ
ՔաղաքականությունՄենք ունենք հարցի լուծման երկու ճանապարհ: Մեկը, որ վարչապետը պատրաստի իր հրաժարականի տեքստը ու հեռանա, մենք կօգնենք իրեն: Կառավարության մոտ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ այս շենքում էր նստած այն մարդը, ով ստորագրեց կապիտուլացիայի ստորացուցiչ խայտառակ պայմանագիրը. «Այս պահին նա այս շենքում չէ, նրա գտնվելու վայրը հայտնի չէ, պադվալներից է ղեկավարում ոսիկանությանն ու ԱԱԾ-ին: Մեզ թաքնված, կզած ղեկավար պետք չէ»:
«Նիկոլ Փաշինյանը շենքում չէ, այս կառավարությունն արդեն անգործունեության է մատնված: Նիկոլ Փաշինյանն այս բալկոնից պետք է կարդա իր հրաժարականի տեքսը, իջնի գլուխը կախ այստեղից հեռանա: Եթե դա չի լինում, ԱԺ-ն պետք է արտահերթ նիստ հրավիրի ու շատ արագ լուծի վարչապետի պաշտոնանկության հարցը: Սա է մեր խնդիրը, որը պետք է իրականացնել առաջիկա ժամերին»,-ասաց նա: