Ինչպես եւ որտեղ է դանակահարվել Ջունգլը. մանրամասներ
Հասարակություն«Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանի դանակահարության դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբում: Տերյան փողոցում կնոջը ծեծելուց հետո Ջունգլը շտապել է նշված գիշերային ակումբ, որտեղ իրեն կորցրած բարձրացել է ակումբի բեմահարթակին եւ զվարճացել: Ապա վեճի է բռնվել ակումբում գտնվողներից մեկի հետ, որի ընթացքում էլ դանակի վնասվածք ստացել: Նրան դանակահարելու մեջ կասկածվում է «Չեչեն» մականունով մի աբովյանցի: