Հայերեն


Կա­րո՞ղ ենք դեռ փրկել Ար­ցա­խի պատ­մա­կան ու մշա­կու­թա­յին հա­րուստ ժա­ռան­գու­թյու­նը․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր երկրի, պետականության, ժողովրդի համար այս ծանրագույն շրջանում, բացի կարևորագույն քաղաքական հարցերը, մեր ուշադրության կենտրոնում են արցախցիների խնդիրները և Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տարածքներում գտնվող մեր պատմամշակութային կոթողները։ Բոլորս էլ գիտենք, վստահաբար հասկանում ենք, որ հուշարձանի նկատմամբ, շատ մեղմ ասած, լավ վերաբերմունք մեր թշնամուց սպասել չենք կարող, քանի որ ունենք հակառակի ապացույցը՝ Նախիջևանում ոչնչացված Ջուղայի հայկական խաչքարերը և Արևմտյան Հայաստանում կիսավեր դարձած մեր վանքերն ու եկեղեցիները։ Բոլորս մեզ մի տեսակ անզոր ենք զգում, բայց փորձում ենք նաև այս վիճակում ինչ-որ բան փոխել, թույլ չտալ, որ վայրագ թշնամին ավերի մեր մշակութային կոթողները, բայց ի՞նչ կարող ենք անել։

ԻԿՈՄՕՍ/Հայաստան (Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե) կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը նշում է՝ Ադրբեջանն այս դեպքում իրեն ավելի վստահ կզգա շարունակելու սեփական արհեստածին, կեղծ թեզերը։ «Արցախի տարածքում գտնվող պատմամշակութային քրիստոնեական ժառանգությունն իրենք համարել են ալբանական, ուդիական և այլն։ Նրանք այդ կոթողները չեն համարում հայկական։ Օրինակ՝ Գանձասարը համարում են ալբանական ճարտարապետական կոթող։ Քիչ մտավախություն ունեմ, որ դրանց կարող են լուրջ վնասներ հասցնել։

Բնականաբար, դրանք բարեկարգված են, տեսքի բերված, և նրանք կփորձեն դրանք պահպանել և ցույց տալ որպես այդ տարածքներում ապրող քրիստոնյա այլ ազգերին պատկանող կոթողներ, այսինքն՝ կշարունակեն այդ ոլորտում տարիների ընթացքում ձևավորված քաղաքականությունը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Գյուրջյանը։ Մինչդեռ, նրա կարծիքով, Ադրբեջանը կփորձի վնասել այն ժառանգությունը, որը տիպիկ հայկական է։ «Խաչքարեր, որմնանկարներ և այլն։ Դրանք բավականին շատ են տարածված Արցախի ամբողջ տարածքով։ Բայց չեմ կարծում, որ կփորձեն խաթարել կամ քանդել Դադիվանքը, Գանձասարը և մյուս կոթողները, այլ ամեն կերպ կփորձեն հիմնավորել, որ դրանք հայկական չեն։ Իրենք նաև տարբեր ժամանակաշրջանների իշխաններին են վերագրում այս կամ այն բերդերն ու ամրոցները։ Այս քաղաքականությունը սրանից հետո ավելի ազատորեն են շարունակելու»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանի հետ միասին փաստաթուղթ են պատրաստում։ «Թարգմանվում է Արցախում գտնվող հուշարձանների ամբողջական ցանկը, կանխարգելիչ քայլեր են արվում միջազգային շրջանակներում այս խնդիրը բարձրաձայնելու համար, ունենալով նախորդ տարիների դառը փորձը՝ կոչ ենք անում, որպեսզի զգոնություն ցուցաբերվի և այդ կոթողների հանդեպ ոտնձգությունները կանխվեն։ Այս պահին մենք նման քայլեր ենք անում։ Սուտ կլինի, իհարկե, եթե ասեմ, որ միջազգային այդ կազմակերպություններից ակնկալիքները շատ մեծ են, որովհետև Ջուղայի խաչքարերի ոչնչացման ժամանակ մենք հարցերը բազմաթիվ խողովակներով բարձրացրեցինք, բայց արձագանք չեղավ։ Ամեն դեպքում պետք է օգտվենք ու օգտագործենք ցանկացած հնարավորություն ինչոր բան անելու։

Բայց շատ կարևոր է մեկ այլ հարց՝ միջազգային հասարակական կազմակերպությունները պետք է ունենան պետության հովանավորությունը։ Այսինքն, եթե Հայաստանի՝ այս ոլորտի միջազգային կազմակերպությունը խնդիր է բարձրացնում, նրա հետևից պետք է գնան մեր ԱԳՆ-ն, ԿԳՄՍ-ն, ոչ թե թողնեն միայն միջազգային հասարակական կառույցների հույսին։ Եթե ՀԿ-ների բարձրացրած խնդիրներին նաև պետական մակարդակով է աջակցություն լինում, խնդիրները քիչ թե շատ լուծվում են։ Բայց երբ աջակցություն չի լինում, ապա հարցերը կարող են կոնվենցիաների շրջանակներում զուտ որպես հայտարարություններ, միջազգայնորեն հրապարակված խնդիրներ ներկայացվել։ Անհրաժեշտ է, որ այս ոլորտում կոչված պետական մարմիններն այս խնդիրները բարձրացնեն։

Ամեն մեկը պետք է զբաղվի իր խնդիրներով։ Շուտով արդեն տարբեր լեզուներով կազմված նամակները կուղարկվեն հասցեատերերին, այս գործընթացին տեղյակ կլինեն ԱԳՆ-ն, ԿԳՄՍ-ն։ Համատեղ պետք է աշխատենք»,-եզրափակում է Գագիկ Գյուրջյանը։ Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանն անդրադառնում է հարցի հետևյալ կողմին։ «Կարծում եմ՝ գոյություն ունեցող խաչքարերը, արձանագիր քարերը, սրբապատկերները և այլն, ոչնչացվելու են։ Հուշարձանների դեպքում՝ հանձինս Դադիվանքի, Ծիծեռնավանքի և մյուսների, որոշ բաներ կքանդեն, կձևափոխեն, կխեղաթյուրեն և կդարձնեն աղվանական։

Իրենք գրականություն ունեն և դեռ շարունակում են տպել ու ողջ աշխարհի գրադարաններին տարբեր լեզուներով գրքեր ներկայացնել, օրինակ՝ մի գիրք կա, որ կոչվում է «Արևմտյան Ադրբեջան»։ Դա Հայաստանի քարտեզն էր իր ամբողջ հուշարձաններով, որոնք ներկայացվում էին իբրև աղվանական։ Վանքերը կպահպանեն ու որոշ խեղաթյուրումներով կդարձնեն աղվանական հուշարձաններ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալբանդյանը։ Հարցին՝ իսկ ի՞նչ կարող ենք անել, մեր զրուցակիցը նշում է. «Պայքարի տարբերակներն այն կառույցներն են, որոնց պետք է դիմել, որոնց ես չեմ վստահում, չեմ հավատում ու չեմ սիրում՝ ՅՈւՆԵՍԿՕ, ՄԱԿ և այլն, որպեսզի այլ ազգին պատկանող հուշարձանները չխաթարվեն և այլն։

ՅՈւՆԵՍԿՕ-ն ունի իր օրենքները։ Եթե այս հուշարձանները գտնվելու են Ադրբեջանի տարածքում, և եթե նրանք ընդունեն, որ դա հուշարձան է, ուրեմն ՅՈւՆԵՍԿՕ-ն դրանց «տեր» կլինի։ Եթե համարեն, որ դա իրենց պետք չի, ուրեմն ՅՈւՆԵՍԿՕ-ն «թքած ունի»։ Ժամանակին դիմել էինք Ջուղայի խաչքարերի հարցով, բայց ոչ մի արդյունք չեղավ։ Այդ վանդալ ազգի դեմ այլ տարբերակ չկա։ Նաև կարող էր տարբերակ լինել, եթե այդ փաստաթղթի մեջ, որը ստորագրվել է, կետեր լինեին, որ, օրինակ՝ այս հատվածը չի փոխանցվում Ադրբեջանին։

Չգիտեմ, թե դիվանագիտական ինչ գործընթաց է ընթանում, ով ում է խաբում։ Տարբերակ կարող էր լինել, որ, օրինակ՝ ինչ-որ գիծ թողնվեր, և Դադիվանքը մնար հայկական կառույց։ Բայց, դատելով նրանից, որ մենք ոչ թե հրադադարի պայմանագիր ենք կնքել, այլ կապիտուլ յացիայի, այսինքն՝ մենք հանձնվել ենք, թելադրողը նրանք են»,ընդգծում է Նալբանդյանը։ Հավելում է՝ մի շարք փորձագետներով հավաքվել են, հարցեր քննարկել, թե ինչպես է հնարավոր որոշ խաչքարեր, մասունքներ փրկել այս մի քանի օրերի ընթացքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ես ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Պաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԽաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքներըՏեր ենք կանգնելու մեր իրավունքներին․ Արսեն ԳրիգորյանՓաշինյանն անեծքով է խոսում. չարության կասա հիշեցնող գլխի արգասիք է. Կամենդատյան Այն մասին, թե ինչ է պատրաստ մեր բոլորի հաշվին զոհաբերել գործող վարչախումբը՝ սեփական իշխանությունը մի կերպ երկարաձգելու համար. Ավետիք ՉալաբյանMPEI–ի գիտնականները մշակել են նոր սերնդի արևային մարտկոցների արտադրությունը պարզեցնելու միջոց Պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրելու է Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան Մեր հասարակությունը պետք է որոշի կամ Փաշինյանն է, կամ Կարապետյանն է․ երկու մեծ այլընտրանք կա այսօր․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Ձայների մասնատումը՝ իշխանության օգտին․ ընդդիմությանը կոչ է արվում միավորվել ընտրություններից առաջ Սփյուռքը կանգնում է եկեղեցու կողքին․ Դոնի Ռոստովում հարյուրավոր հայեր աջակցություն են հայտնում կաթողիկոսին Զինվորը կստանա աշխատավարձ․ հարկերը փոքր բիզնեսի համար կդարձնենք 0 տոկոս․ Նարեկ Կարապետյանը՝ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին (տեսանյութ) Հայաստանի խաղաղությունը հաստատվելու է ուժեղ դիվանագիտությամբ՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան Իրանը հերոսաբար պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր անկախ և ինքնիշխան պետություններին՝ Դոնալդ Թրամփի արևմտյան միաբևեռ գերիշխանությունից. Խաչիկ ԱսրյանԻրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ» Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ» «Ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում. հիմնական ընդդիմադիր ուժերը շատ գրագետ գիծ են վարում». «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ» «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ» Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ» Իրանում քննարկում են միջnւկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը Երևանում կասեցվել է «Սդ Հոլդինգ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄԱմերիկա-իսրայելական nւժերը hարվածել են Իրանի հյուսիսում գտնվող մանկատանը Ռուբեն Ռուբինյան, գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի. Ալիկ ԱլեքսանյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին. Նարեկ ԿարապետյանԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՄենք բազում զnհերի և զnհողությունների գնով հասել ենք ոչ թե պшտերազմի հետաձգման, այլ խաղաղության. ՓաշինյանԿուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ Լիա Զախարյանը կիսվել է գարնանային ֆոտոշարքով Ժամանակն է առաջնորդի, ով կապահովի ուժեղ խաղաղություն, այ դա է իսկապես պետք․ Նարեկ ԿարապետյանՊատրաստ եմ պայքարել կիսաթեթեւ քաշային կարգի տիտղոսի համար. Արման Ծառուկյան Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street Journal«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը արձագանքել է Ռուբեն Ռուբինյանի այսօրվա հայտարարությանըՓաշինյանը պատրաստ է զոհաբերել մեր ինքնությունը՝ հանուն իր իշխանության պահպանման. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված